«Միլիցու» գործառույթը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «70-ականների կեսերին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդիպել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Դասախոսներից մեկը բողոքեց պետական մարմիններում համատարած կաշառակերությունից: Հանրապետության ղեկավարի պատասխանը հետևյալն էր.«Է, մի տվեք»: Դա ինձ հիշեցնում է ներկայիս իշխանությունների, մասնավորապես վարչապետի՝ նմանատիպ հարցերի մշտական պատասխանը՝ «Փաստեր ունեք, ասեք», կամ «Դեպքեր գիտեք, դիմեք իրավապահներին»:

Երկու դեպքում էլ համակարգային խնդրի լուծման ողջ պատասխանատվությունը դրվում է քաղաքացու վրա: Դարձյալ կոնկրետ դեպք պատմեմ՝ կոմունիստական անցյալից: Տառապում էի ատամնացավից, բժիշկն ասաց՝ գնա ատամդ նկարի: Մտա համապատասխան պոլիկլինիկա, և ինձ ցույց տվեցին ատամիս ռենտգեն անելու այնպիսի երկար ճանապարհ, որ դա կտևեր առնվազն երեք օր: Խոսակցությունը կտևեր ևս կես ժամ, եթե չասեի կախարդական նախադասությունը՝ «Ես շնորհակալ կլինեմ», որից հետո խնդիրը շատ արագ լուծվեց՝ 5 ռուբլով:

Համակարգային լուծումն այստեղ պարզ է՝ ձևեր չթափել, իբր բժշկություն անվճար է, պոլիկլինիկայի պատին փակցնել գնացուցակը և հիվանդներին ուղղորդել դեպի դրամարկղ:

Այսօր այս խնդիրը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե սկզբունքորեն լուծված է: Իսկ եթե հիմա ինձ պետք է, որ «կադաստրն» ինձ սեփականության վկայական տա, կամ ապրանք եմ ցանկանում մաքսազերծել: Պայքարեմ օրինական ճանապարհո՞վ, բողոքեմ, որ ինձնից կաշա՞ռք են ուզում: Բայց ինչո՞ւ եք ուզում ինձնից «միլիցա» սարքել, երբ կան պետական մարմիններ, որոնք ունեն «միլիցու» գործառույթ»:

Today's most read news !
  • Վերջին 2 ամիսների ցուցանիշները հուշում են, որ մեր ուղղությունը ճիշտ է վերցրած
  • Վարչապետ. Ես ուզում եմ, որ մեր վեճը լինի գաղափարական
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Comments

Name: