Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ

Երեկ հայտնի է դարձել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով կայցելի Մոսկվա՝ հունվարի 24-ին, և այցի ընթաքում կքննարկվեն հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներդրումային հեռանկարներ, ԵՏՄ ինտեգրացիայի խնդիրներ: Թեև Կարեն Կարապետյանը արդեն եղել է Մոսկվայում, այնուհանդերձ, այդ այցն իհարկե տեղի է ունեցել ԵՏՄ վարչապետների հավաքի շրջանակում և այս իմաստով «դասական» տեսանկյունից Մոսկվա կատարած այց չէ:

Փաստորեն, հունվարին Կարեն Կարապետյանը կկատարի այդ այցը: Հավանաբար, Ռուսաստանում սպասում էին Կարապետյանի պաշտոնավարման 100 օրվա լրանալուն, և այդ իմաստով ուշագրավ է, որ Կարապետյանի մոսկովյան հրավերի մասին հայտնի է դառնում 100 օրվա պաշտոնավարումն ամփոփող նրա ասուլիսից հետո: Ինչի՞ն էր սպասում Ռուսաստանը, դժվար է իհարկե ասել: Սակայն ՌԴ վարչապետ Մեդվեդևի հրավերը հնչում է շատ հետաքրքրական մի ժամանակահատվածում, երբ Կարեն Կարապետյանի ասուլիսից հետո նրա շուրջ բավականին ինտենսիվ կերպով սկսեց շրջանառվել 2018 թվականի հարցը, այդ թվում նաև վարչապետ առաջադրվելու վերաբերյալ իրավական կամ սահմանադրական արգելքի համատեքստում: Ինչպես հայտնի է, 2018 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնը թողնելուց հետո կառավարությունը հրաժարական կտա և հարկ կլինի վերստին ձևավորել այն, արդեն ամբողջությամբ նոր Սահմանադրության շրջանակում, Կարեն Կարապետյանը կարող է ունենալ 4 տարի Հայաստանում մշտապես բնակվելու խնդիր և չհամապատասխանել վարչապետ առաջադրվելու պայմանին: Այդ պայմանը ուժի մեջ կմտնի հենց 2018-ի ապրիլից:

Այդպիսով, Կարեն Կարապետյանի մոսկովյան հրավերը գալիս է այն ժամանակ, երբ Հայաստանում սկսում են ակտիվորեն քննարկել 2018-ի նրա խնդիրը, Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրերի հետ հակադրության համատեքստում: Այդ իրավիճակում Կարեն Կարապետյանին հրավիրում են Մոսկվա մխիթարելո՞ւ, թե՞ հակառակը՝ նրան ուժ տալուը, միաժամանակ նաև Հայաստանի իշխանական համակարգին ցույց տալու Մոսկվայի աջակցությունը Կարապետյանին: Սրան զուգահեռ, կա մեկ այլ հետաքրքրական հանգամանք՝ կապված հենց 100-օրյա ամփոփման ասուլիսի և մոսկովյան հրավերի այդպիսի հաջորդականության հետ: Բանն այն է, որ ասուլիսի ընթացքում Կարեն Կարապետյանը արեց առաջին հայացքից անմեղ, սակայն բավական հստակ հայտարարություն այն մասին, որ Հայաստանն ունի գազային այլընտրանք և կախված չէր ռուս-վրացական բանակցություններից: Դա հայտարարություն էր այն մասին, որ Հայաստանը էներգետիկ առումով կախված չէ 

Եվ ահա այդ հայտարարությունից հետո Մոսկվան ըստ երևույթին որոշել է Կարապետյանին կանչել այդ հայտարարությունների համար պատասխան կամ բացատրություն տալու: Այս ամենին զուգահեռ, ինչ խոսք Հայաստանի և Ռուսաստանի պարագայում նման այցելությունները ոչ միայն զարմանալի չեն, այլ նաև ավանդական պրակտիկա, թեկուզ և յուրաքանչյուր այց կարող է ունենալ իր առանձին պատճառներն ու մոտիվները: Այնուհանդերձ, Ռուսաստանից Հայաստանի տնտեսական և քաղաքական կախվածությունը «տրամաբանական» է դարձնում այդօրինակ այցերը և այս առումով իհարկե շատ ավելի բան պարզ կլինի, երբ այցը կայանա և հանրությունը հնարավորություն ստանա տեղեկանալ դրա արդյունքներին կամ բացակայությանը, թեկուզ այսբերգի, այսպես ասած՝ տեսանելի մասով: Դրանից հետո շատ բան պարզ կլինի արդեն այցի քաղաքական ենթատեքստի և հնարավոր ազդեցության կամ հետևանքների իմաստով:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: