Մտքի թելեր, որ չեն կտրվի որևէ մկրատով

Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած՝ վերադարձով իր շրջանին է վերադառնում հայաստանյան քաղաքականությունը, թեև մեծ հաշվով այն իր ավանդական և արատավոր շրջանից դուրս չէր էլ եկել: Այդ տեսանկյունից, տեղի ունեցածն իրադարձություն է միայն առերևույթ, իսկ խորքային առումով Հայաստանում ծավալվում է հերթական ավանդական նախընտրական շրջանը, ավանդական դերակատարումներով: Այս միջավայրում, ինչ խոսք, գերդժվար է հանդես գալ որևէ նոր հայտով և լինել այդ հայտով մրցունակ: Ակնհայտ է, որ քաղաքականությունը հերթական անգամ պարփակվում է, խցկվում է նյութական ռեսուրսային մրցավազքի տրամաբանության մեջ, որը վերահսկվելու է իշխանական մամլիչով: Տվյալ պարագայում, պարզապես ինքնախաբեություն կարող է լինել այդ միջավայրում որևէ արդյունքի հասնելու ձգտումը, ինչքան էլ այն մեծ լինի, ինչքան էլ լինի անկեղծ և հետևողական: Ակնհայտ է, որ Հայաստանում կա միջավայրը փոխելու, այսինքն՝ նոր միջավայր ձևավորելու խնդիր: Հնում վերարտադրության մեխանիզմները թե՛ ռեսուրսների, թե՛ մտածողության ու հոգեբանության առումով այնքան ամուր են, որ այլևս, նույնիսկ, էմոցիաներ չեն առաջացնում: Նոր միջավայրի ձևավորումը, ահա այն, ինչը պետք է լինի Հայաստանում իրական քաղաքականության խնդիրը: Ըստ այդմ, նաև իրական քաղաքականության ինդիկատորը: Նոր քաղաքականություն, նոր դերակատարներով և նոր «հանդիսատեսով», միաժամանակ մասնակցության նոր սկզբունքներով և արժեքային ուղենիշներով: Գործող միջավայրի հետ որևէ ասոցիացիա իմաստավորված և տրամաբանված կարող է լինել միայն այն դեպքում, երբ հստակ ձևակերպված և հասկանալիորեն կհանդիսանա նոր միջավայրի ձևավորման մեծ նպատակի իրականացմանն ուղղված մարտավարական քայլ: Հակառակը կլինի մոլորություն, բարեխիղճ, թե անբարեխիղճ մոլորություն ինքն իր հանդեպ, թե հասարակության: Այդտեղով կարող է անցնել Հայաստանում հին և նոր ժամանակների, վերարտադրության և ստեղծագործության բաժանարար գիծը, խնդրի ձևակերպումն ու հանրությանն ըստ այդմ արվող առաջարկները կարող են կազմել սահմանը, ոչ թե փշալարերով, այլ մտքի թելերով, որոնք հնարավոր չի լինի կտրել հին որևէ տարբերակի վերարտադրության «մկրատով»:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: