Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին

Գագիկ Ծառուկյանի վերադարձն առանձնապես բարդ վիճակում է դրել Հանրապետական կուսակցության մեծամասնությանը: Դրա արձագանքից ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը չի տվել արձագանքի միասնական մոդել, որով նրանք կկողմնորոշվեն: Եվ ՀՀԿ արձագանքը առավելապես չկողմնորոշվածի արձագանք է, առաջին հերթին՝ չկողմնորոշվածի այն հարցում, թե արդյոք Ծառուկյանի վերադարձը պայմանավորվա՞ծ է Սերժ Սարգսյանի ծրագրերով, կամ նա վերադառնում է ի հակառակ Սարգսյանի ցանկությա՞ն: Որովհետև եթե Ծառուկյանը վերադառնում է Սերժ Սարգսյանի ցանկությամբ, հավանությամբ կամ հենց նրա նախաձեռնությամբ, ապա անկախ ամեն ինչից՝ բոլոր դեպքերում էլ դա նշանակում է Սերժ Սարգսյանի անվստահություն ՀՀԿ-ին: Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքական ակտիվ կարգավիճակի Սերժ Սարգսյանի հավանությամբ, ապա դրանով Սերժ Սարգսյանն անվստահություն է հայտնում ՀՀԿ-ին մի շարք առումներով: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ՀՀԿ-ի «նոր ոգու» մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն ավելի լուրջ էր և, քարոզչությունից բացի, պարունակում էր նաև քաղաքականություն:

ՀՀԿ-ի համար դա մտահոգության առիթ է, լուրջ մտահոգության, որովհետև Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար խորհրդարանի ընտրության արդյունքի իմաստով կանի այն, ինչ նրա բացակայության պարագայում Սարգսյանը ստիպված էր լինելու թողնել ՀՀԿ հույսին, և ինքն էլ մնալ այդ հույսին: Այժմ ՀՀԿ-ն է մնալու Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հույսին:

Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ի հեճուկս Սերժ Սարգսյանի՝ հաշվի չառնելով նրա դժգոհությունը, ապա դա արդեն նշանակում է, որ ՀՀԿ-ն պետք է մտածի Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու մասին: Որովհետև եթե Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն այն կոշտությունից հետո, որ նրան հեռացնելու համար ցուցաբերել էր Սերժ Սարգսյանը, և եթե այդ վերադարձը Սարգսյանի նախաձեռնությամբ չէ և նրա կամքին հակառակ է, ապա Սարգսյանն այլևս չի տիրապետում իրավիճակին, չունի բավարար ուժ, չի տիրապետում իշխանությանը:

ՀՀԿ-ն պետք է կողմնորոշվի՝ հասկանալու համար, թե ով է այժմ իշխանությունը, կամ ով է լինելու իշխանությունը: Մի եզրակացություն կլինի հստակ, որ Սարգսյանն այլևս վստահելի չէ, եթե չի կարողացել զսպել Գագիկ Ծառուկյանին:

Հանրապետականի համար անվստահության դիլեման բարդ է նրանով, որ հնարավորություն չկա հարցը փակելու Սերժ Սարգսյանից ճշտելով: Խոշոր հաշվով, նրա ՀՀԿ նախագահության տասը տարիների ընթացքում Հանրապետական մեծամասնությունը երևի թե միարժեք հասկացել է մի բան, որ Սերժ Սարգսյանը երբեք չի ասի այն, ինչ մտածում է կամ ծրագրել է: Հետևաբար, եթե անգամ նրան ուղղեն հարցն ու ստանան պատասխան, վստահ կլինեն, որ չի կարելի վստահել այդ պատասխանին:

Իհարկե, այդ առումով իր հերթին իրավացի է նաև Սերժ Սարգսյանը. նա չափից լավ գիտի, թե ինչ է ՀՀԿ-ն, և գիտի, որ չի կարելի որևէ պատասխան վստահել ՀՀԿ-ին:

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: