2018-ի օդից կախված խորհրդարանը

Թեև խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում խորհրդարանական ընտրությունը, փաստորեն, դառնում է իշխանության ձևավորման միակ աղբյուրը, այնուհանդերձ ակնհայտ է, որ 2017 թվականի ընտրությունը ինքնին չի հանդիսանում այդպիսին: Չի հանդիսանում այն պարզ պատճառով, որ այն տեղի է ունենում մի կարևոր բացի պարագայում:

Խոսքը 2018 թվականի մասին է, ավելի շուտ 2008 թվականին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտի մասին, ինչը տեղի է ունենալու ապրիլին: Դա բերելու է կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման, սակայն, այստեղ, իհարկե, խնդիրը այն էլ չէ, թե ինչ ճակատագիր է ունենալու ներկայիս կառավարությունը, վարչապետը, մնալո՞ւ են Կարեն Կարապետյանն ու իր թիմը նաև 2018 թվականի ապրիլից հետո, թե՞ ոչ, լուծելի՞ է 4 տարի մշտական բնակության սահմանադրական արգելքը, թե՞ ոչ: Սրանք առանցքային հարցի, այսպես ասած՝ երկրորդական կամ ածանցյալ դետալներն են, քանի որ առանցքային հարցը այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը մտադիր է 2018 թվականից հետո պահել իշխանությունը: Պահելու, իհարկե, մի քանի տարբերակ կա, ասենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելով, կամ լինելով ՀՀԿ նախագահ, այլ կերպ ասած՝ լինելով դե ֆակտո «Գենսեկ»: Տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր նրբերանգները, առանձնահատկություններն ու իհարկե կենսունակության կամ «պիտանելիության» ժամկետը: Սակայն, բոլոր դեպքերում, քանի դեռ բաց է մնում այդ հարցը, կնշանակի բաց է մնում իշխանության հարցը: Այսինքն՝ 2017 թվականի ընտրության արդյունքը մեծ հաշվով լինելու է ժամանակավոր, փոփոխության ենթակա արդյունք: Ինչ տեսքով կլինի փոփոխությունը, այլ հարց է, հնարավոր են մի շարք տարբերակներ՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական:

Ամեն ինչ կախված է լինելու այն բանից, թե ինչ է լինելու 2018 թվականի ապրիլից հետո, Սերժ Սարգսյանը գնալու է իշխանությունը պահելո՞ւ, թե՞ փոխանցելու տարբերակով: Դրանք լիովին տարբեր ռեժիմներ և հոգեբանություն են իշխող համակարգում, նաև թելադրված են լինելու տարբեր հանգամանքներով: Այդ ամենը չի նշանակում, որ 2017 թվականի ընտրության արդյունքում ձևավորված ստատուս-քվոն աներկբայորեն փոփոխվելու է 2018 թվականի ապրիլից հետո, կամ դրա որոշակիացմանն ընդառաջ: Հնարավոր է, որ ամեն ինչ մնա նույնը, չլինի առանձնակի փոփոխությունների կարիք: Սակայն, 2017-ի խորհրդարանն է ենթակա լինելու 2018-ի խնդրին՝ ոչ թե հակառակը:

Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի շեմին, թե մի քանի ամիս առաջ Ալ Ջազիրա արաբական ալիքին, որ իր քաղաքական ապագայի հետ կապված ծրագրերը պայմանավորված են 2017 թվականի ընտրությանը ՀՀԿ-ի արդյունքով: Դա իհարկե այդպես է, սակայն, առավել խոշոր հաշվով 2017-ի արդյունքն է կախված լինելու Սերժ Սարգսյանի ծրագրերից, և եթե այդ ծրագրերը պահանջեն, ապա 2017 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքը ժամանակի ընթացքում կենթարկվի առնվազն դե ֆակտո փոփոխության և այդ տեսանկյունից 2018-ի խնդիրը բաց է ոչ միայն վարչապետի, այլ այն մեծամասնության համար, որը կձևավորվի խորհրդարանում:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: