Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ում մայրը՝ Աննա Մկրտչյանը, նույնպես պետական ապարատում պաշտոն ունի՝ Էրեբունի և Նուբարաշեն ՔԿԱԳ բաժնի տարածքային բաժնի պետն է, «TOYOTA PRIUS HIBRID 1.8» մակնիշի ավտոմեքենա ունի: Այս մասին իմանում ենք նախարարի՝ 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Երիտասարդ կին–նախարարի դրամական միջոցները մինչև պաշտոնը ստանձնելու(վերանշանակվելու) օրն ընկած ժամանակահատվածը կազմել են 1 միլիոն 500 հազար դրամ: Արփինե Հովհաննիսյանը հայտարարագրել է նաև 7 միլիոն 15 հազար դրամ եկամուտ, որը երկու տարբեր աշխատավարձերի համագումարն է: Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավոր մայրը իր 2015 թ. տարեկան հայտարարագրով ներկայացրել է 2 միլիոն 301 հազար դրամ տարեկան եկամուտ ունենալու մասին տվյալներ:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը Արդարադատության նախարարությունում աշխատել է նաև 2003–08 թթ.՝ լինելով նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, իսկ հետո էլ՝ նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ։ 2012 թ. մայիսի 6–ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Գալուստ Սահակյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության և դպրոցների տնօրենների ձայնագրության մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Որքան է կազմել Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ի մաքուր եկամուտը անցյալ տարի
  • Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրը
Comments

Name: