Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը

Ազգային ժողովի ընտրություններից առաջ կրկին հրապարակ են նետվել միասնության մասին տարատեսակ կոչերն ու հայտարարությունները։ Ընդհանրապես ներկայիս «ազգային-ազատագրական» տրամադրությունների ծաղկման և բարգավաճման, այսպես ասած՝ ներքին թշնամիների ինտենսիվ որոնման շրջանում միասնականության մասին կոչերն այլ երանգ ու բնույթ են ստանում, երբ նույնիսկ զենքերով հարձակումները, պետական հաստատությունների գրավումը կարող են ներկայացվել «ազգային և հասարակական գաղափարաբանության համատեքստում»: Հետևաբար, այդ իմաստով ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է քաղաքական ուժերի հետ միավորվելու, միասնական ջանքերով ռեժիմից ազատվելու «Ելք» դաշինքի նախագծած մոտեցումը։ Բայցև թերևս արժե մի քանի հստակեցումներ անել՝ մանիպուլյացիոն դաշտը փակելու համար:

Ազգային միասնականությունը դա պետությունն է: Պետություն ունեցող ազգերի համար միասնականության այլ առանցք չկա և չի կարող լինել, իսկ եթե կա, դա արդեն իսկ մարտահրավեր է պետությանը: «Ազգային, պետական» հարցերի շուրջ միասնականությունը արհեստական դրույթ է, որովհետև հենց ազգային և պետական հարցերի շուրջ կարծիքների առողջ մրցակցությունն է, որ պետք է ձևավորի մրցունակ և պաշտպանունակ ժողովուրդ, ազգ, պետություն, հասարակություն: Այդ կարծիքների առողջ մրցակցության, բանավեճերի, ընտրական իրավունքի, քաղաքական և տնտեսական մրցակցության համար էլ կա պետությունը, և միասնականության կոնցեպտը պետք է հիմնվի հենց պետության շուրջ համաձայնության վրա, որն էլ արտահայտվում է Սահմանադրությամբ: Այսինքն՝ ազգը Սահմանադրությամբ է գալիս միասնականության, և միասնաբար պայմանավորվում մարդկանց տարբեր կարծիքներ ունենալու իրավունքի, դրա իրացման, ընտրության և այլ իրավունքների ու ազատությունների առկայության ու պահպանման հարցում:

Պետության պարագայում միասնականության այլ ելակետերն ու առանցքները արհեստածին են և վտանգավոր, ու հանգեցնում են կամ ֆաշիզմի, կամ ամբողջատիրության այլ դրսևորումների: Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի երկրում հարգվեն Սահմանադրությամբ հաստատված խաղի կանոնները, իսկ իշխանությունն էլ արհեստական միասնությունների պաթետիկ կոչեր անելու փոխարեն պահպանի միասնությունը պետության ու Սահմանադրության գաղափարի շուրջ՝ դրանով իսկ խթանելով ազգային ու պետական մրցունակությունը, որի հիմքում դրված է տնտեսական և քաղաքական մրցակցության սահմանադրական գաղափարը:

Միասնականության ամենաարդյունավետ, տևական և հուսալի հիմքը օրենքն ու Սահմանադրությունն են, խաղի ընդհանուր, փոխադարձ ընդունելի և արդարացի կանոնները, որ երաշխավորվում են օրենքով և Սահմանադրությամբ: Միասնականության հիմքը դիմացինի կարծիք ունենալու ազատությունն է, իրավական պաշտպանվածությունն է անկախ սոցիալական դիրքից: Երբ պետության մեջ ապահովվում է այդ ամենը, ապա միասնականությունն ապահովվում է ինքնաբերաբար, իսկ եթե այդ ամենը չկա, ապա միասնականությունը կարող է լինել միայն քարոզչական կամ ուժային պարտադրանք, այսինքն՝ զուրկ որևէ ռացիոնալ հիմքից և իրական կյանքից կտրված: Իսկ այդ միասնականությունը վտանգավոր է արդեն բոլորի համար, այդ թվում՝ պետության, որովհետև այդպիսի միասնականությամբ պետությունն ինքը կլինի օդից կախված վիճակում:

Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments