Եթե ապրիլի 3-ին վճռորոշ զարգացումներ չլինեն՝ ամեն ինչի վերջը չէ. պասիվ բոյկոտը կվերածենք ակտիվ բոյկոտի. Ենիգոմշյան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ,  ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը։

 

-Պարոն Ենիգոմշյան, «Սասնա ծռեր» խորհուրդը արդյոք շարունակում է իր գործունեությունը։ Խորհրդի անդամներից «Ժառանգության» ներկայացուցիչները ընտրություններին մասնակցելու քննարկումների մեջ են։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը։

-Արդեն երկար ժամանակ է, որ այդ ձևաչափը ՝ նկատի ունեմ «Սասնա ծռեր» խորհուրդը փաստացի չի գործում։ Քաղխորհրդի շրջանակներում քննարկումներ չեն լինում։

-Իսկ ո՞րն է պատճառը, տարաձայնություննե՞ր կան խորհրդի ներսում։

- Տարակարծություններ, վեճեր որպես այդպիսին չեն եղել։ Քանի որ հստակ էր, որ որոշները մասնակցելու են ընտրություններին...չնայած նշեմ, որ խորհրդի բոլոր անդամները պաշտպանում էին «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզը, միակարծիք էինք, բայց ուղակի մարտավարական առումով՝ հատկապես ռեժիմի կողմից ապրիլյան  ընտրությունների մասով այդպես ստացվեց։ Ոչ մի այլ պատճառ չկա, ուղակի մի քանիսի ընտրությունը այդ էր՝ մասնակցել ընտրություններին՝  ինչպես դուք նշեցիք «Ժառանգության» ներկայացուցիչները նման մարտավարության կողմնակից եղան։ Այլ խնդիր չկա, մեր հարաբերությունները պահպանվում են։

-Այսինքն Դուք  շարունակում եք մնալ Ձեր այն դիրքորոշմանը, որ ընտրություններին մասնակցելը կլեգիտիմացնի իշխանությունների խաղը։

-Այո, մենք այդ տեսակետին ենք։ Դա կնպաստի այս վարչախմբի վերարտադրությանը և ինչպես դուք նշեցինք՝  ընտրությունների արդյունքների լեգիտիմացմանը։ Վարչախումբը ձևացնելով թե ընտրություններ են եղել՝ արտաքին աշխարհին կփորձի ցույց տալ, որ ամեն  ինչ լեգիտիմ է։

-Սփյուռքահայ մի շարք գործիչներ՝ այդ թվում Արսինե Խանջյանը, ում հետ դուք մտերիմ հարաբերություններ ունեիք՝ նախաձեռնությամբ են հանդես եկել՝ գալ և այստեղ դիտորդական առաքելություն  իրականացնել։ Չի՞ ստացվում, որ նրանք ևս կլեգիտիմացնեն գործընթացը, եթե օրինակ տեղամասերում ամեն ինչ հանդարտ անցնի։

-Մենք մեծապես գնահատում ենքի վերջո  սփյուռքի  արթնանալու հանգամանքը, պետության գործերին դրական իմաստով ներգրավվելը։ Իրենց կողմից այն գիտակցությունը, որ Հայաստանը գլորվում է անդունդը  և այսպես չի կարող շարունակվել։Այս ամենը խիստ ողջունելի է։ Բայց մենք համոզված ենք, որ հեռու լինելու պատճառով՝ մի քիչ ուշ այդ գնահատականը գրանցվեց։ Ես կոնկրետ անձերին նկատի չունեմ։ Մեր գնահատականով իրենց մոտեցումները մի քիչ հետ են։ Մենք գտնում ենք, որ ընտրությունները դիտորդների միջոցով վերահսկելը լուծում չէ և հասկանում ենք, որ միգուցե այս փուլով պետք է անցնեն և եզրակացնեն , որ սա էլ միջոց չէ։ Հետևաբար մենք չենք փնովվում, չենք քննադատում։ Ողջունում ենք իրենց ընդհանուր ներգրավվածությունը, երևի թե այս փուլն էլ պետք է անցնեն՝ մինչ ավելի խորքային եզրակացությունների հանգեն։

-Պարոն Ենիգոշմյան, ձեր նշած բոյկոտը կարծես չի ստացվում, քաղաքական ուժերը՝ ընդդիմադիրները մասնակցում են գործընթացին և համընդհանուր բոյկոտ չի ստացվի ապրիլի երկուսին։ Հնարավո՞ր է  այլ մեթոդներ փնտրեք։

-Նախ կուզենայի նշել, որ ձեր նշած ընդդիմադիր ուժերը՝ այսինքն նրանց ընդդիմադիր լինելը մեղմ ասած պայմանական է։ Ես կոնկրետ ուժի նկատի չունեմ՝ որոշները հստակ կերպով, մնացածը ոչ այդքան հստակ նպաստում են ռեժիմի խաղին։ Միշտ էլ կլինեն ուժեր, որոնք հանդես գալով ընդդիմադիր պիտակի տակ կմասնակցեն ընտրություններին։ Վարչախումբը վաղուց արդեն ունի իր «ընդդիմադիրները» և նրանց միշտ էլ հանդես կբերի՝ որպես ընդդիմադիր ձևացնելու, որ մրցակցային ընտրապայքար կա։

Ուզում եմ ասել, որ այդ ընդդիմադիրների մասնակցությամբ կամ չմասնակցությամբ չէ, որ կորոշվի կա  բոյկոտ, թե ոչ։ Իհարկե այդ մասնակցությունը՝ ընտրազանգվածի որոշ խավի միջոցով ռեժիմի  նպատակները կիրականացնի։ ։ Քաղաքանականպես ոչ գրագետ ընդդիմադիր զանգնվածիմ ձայնը գուցե կուղի այդ ընդդիմադիրներին և  կապահովվի իշխանությունների վերարտադրությունը, բայց մենք ականատես եղանք հենց ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որ պասիվ բոյկոտի չափը բավականին բարձր էր։ Վստահ եմ, որ այս դեպքերում էլ պասիվ բոյկոտը բարձր կլինի, մեր խնդիրն է պասիվ բոյկոտը ակտիվ բոյկոտվ փոխարինելը  և մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի դա լինի։ Ասեմ, որ այս փուլը ևս հանգրվան է մոբիլիզացիայի՝ այսինքն հետընտրական շրջանը։Դրանով ամեն ինչ չի ավարտվի, անգամ եթե մինչև ապրիլի երկուսը էական զարգացում չլինի, անգամ եթե ապրիլի 2ին, 3-ին, 4-ին վճռոորոշ զարգացումներ  չլինեն՝ չի նշանակում ամեն ինչի վերջն է։

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: