Latest 10 episodes

ՀՀԿ-ն խոստովանեց Սերժ Սարգսյանի ելույթի հակասահմանադրականությունը

Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ անհարմար հարցերին պատասխանելիս ՀՀԿ-ն բավական հաճախ հղում է անում Սահմանադրությանն ու ասում, որ Ծառուկյանը սահմանադրական իրավունքի շրջանակում ներկայացրել է քաղաքականությամբ զբաղվելու հայտ: Ծառուկյանի վերադարձով ՀՀԿ-ն հայտնվել է այնպիսի անհարմար վիճակում, որ ներկայիս իրավիճակի բացատրության վրա մտածելիս շատ ժամանակ չի ծախսել՝ գիտակցելու, որ փաստորեն այդպիսով խոստովանում է 2015 թվականի փետրվարի 12-ին տեղի ունեցածի հակասահմանադրականությունը:

Եթե Ծառուկյանը ունի քաղաքականությամբ զբաղվելու սահմանադրական իրավունք, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, ապա ստացվում է, որ 2015 թվականի Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքական իմաստով մինչև ուղնուծուծը հակասահմանադրական էր, ելույթ էր մարդու իրավունքի և օրենքների դեմ: ՀՀԿ-ն ներկայումս ստիպված է ակամա խոստովանել դա՝ անհարմար դրությունից դուրս գալու համար, թեև այդ խոստովանությունը դրությունը փաստորեն դարձնում է առավել անհարմար:

Իրավական անհարմարություն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, անշուշտ, չեն զգա, քանի որ Գագիկ Ծառուկյանը թե՛ 2015-ին չդիմեց դատարան՝ առնվազն պատիվ ու արժանապատվություն պահանջելու, բարի համբավը պաշտպանելու համար, թե՛ այժմ անկասկած չի պատրաստվում դիմել:

Հայաստանի իշխող համակարգում դատարանը ոչ թե միմյանց, այլ հասարակության հետ հարաբերություն պարզաբանելու համար է: Միմյանց միջև հարաբերությունը իշխող համակարգի սուբյեկտները պարզաբանում են բոլորովին այլ տարբերակով՝ դատարանի փոխարեն գնալով, ասենք, Հովիկ Աբրահամյանի տուն և այնտեղ գալով հավաքական հաշտության՝ պայմանավորվում հետագա հարաբերությունների շուրջ:

Դա է Հայաստանի իշխող համակարգի «դատարանը», այդ դատարանի «դահլիճները» դղյակներն են կամ շքեղ ռեստորանները, երբեմն նաև՝ սաունաները կամ համաշխարհային հեղինակություն ունեցող տարբեր հանգստավայրերը:

Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն անկասկած արժանացել է այդ դատարանի որևէ դահլիճում տեղի ունեցած հանգամանալից քննարկման, այլապես այն չէր կարող տեղի ունենալ: Ավելին՝ ամենայն հավանականությամբ, հենց երկարատև քննարկումների, «դատական նիստերի» պատճառով էր, որ վերադարձի մասին վերջնական հայտարարությունը ձգվում էր:

Այժմ պարզապես ուժի մեջ է մտել «դատավճիռը»: Բայց դա, իհարկե, Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացման դատավճիռն է՝ այն իմաստով, որ հայաստանյան քաղաքականությունը կատարում է իր հերթական արատավոր շրջանը, պտույտը՝ վերադառնալով այնտեղ, որտեղ ավարտվել էր, և որտեղ խոշոր հաշվով պետությունն է աստիճանաբար ավարտվում:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments