Սկսվեց նոր դիմակայություն. որ ազգանունը կմնա՝ Սարգսյանը, թե՞ Կարապետյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ընտրվել է կուսակցության առաջին փոխնախագահ և քաղաքական հանձնաժողովի նախագահ: Այսպիսով, Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26-ին անդամակցելով ՀՀԿ-ին, հունվարի 26-ին արդեն դառնում է ՀՀԿ-ում երկրորդ անձը Սերժ Սարգսյանից հետո: Իսկ դրանից երկու օր առաջ ՀՀԿ-ից հեռացել է այսպես ասած՝ նախկին երկրորդ անձը՝ Հովիկ Աբրահամյանը: Այս երկու զարգացումները անկասկած կապված են իրար և ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես չի ցանկացել ՀՀԿ-ում լինել ավելի ցածր կարգավիճակով: Սակայն, սա արդեն էական խնդիր չէ, քանի որ ՀՀԿ-ի ներսում Կարեն Կարապետյան-Հովիկ Աբրահամյան դիլեման այլևս հանգուցալուծված է Կարեն Կարապետյանի օգտին: Կամ, ավելի ճիշտ կլինի ասել հանգուցալուծված է ի վնաս Հովիկ Աբրահամյանի, նրա պարտությամբ, իսկ ահա այն, թե ում օգտին է հանգուցալուծվել դիլեման կամ որոշակի դիմակայությունը, պարզ կլինի շատ ավելի ուշ: Դա պարզ կլինի այն բանից հետո, երբ կհանգուցալուծվի Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիլեման կամ դիմակայությունը: Ներկայումս ՀՀԿ-ում սկսվում է հենց դա, և Կարեն Կարապետյանի՝ երկրորդ անձ դառնալը ըստ էության հանդիսանում է դրա մեկնարկ:

Ակնհայտ է մի բան, որ ինչպես Աբրահամյանն ու Կարապետյանը չէին կարող եփվել մի կաթսայում, այդպես էլ ՀՀԿ կաթսայում չեն կարողանալու եփվել Սարգսյանն ու Կարապետյանը, և մեկն ու մեկը վաղ թե ուշ պետք է հեռանա, կամ ավելի շուտ՝ պետք է հեռանա ամենաուշը 2018 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը կթողնի նախագահի պաշտոնը: Այսօր արդեն ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն ունի վարչապետի պաշտոնում 2018-ից հետո մնալու խնդիր, երբ կառավարությունը հրաժարական պետք է տա նախագահի պաշտոնաթողության ուժով: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը ներկայումս բավական աջակցություն է ստացել Մոսկվայից, քաղաքական, և համենայնդեպս հայտարարության տեսքով՝ տնտեսական: Խոսքը նրա ծրագրերին աջակցելու մասին ռուսաստանահայ բիզնեսի ներկայացուցիչների հայտարարության մասին է:

Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանը դեռևս մեկ տարի մնում է նախագահ, որի ձեռքում են ուժային կառույցներն ու իրավապահները: Իսկ առավել ևս պատերազմող երկրում սա չափազանց լուրջ քաղաքական գործոն է իրավիճակի վրա ազդելու համար: Եվ այս տեսանկյունից, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցակցությունը ծավալվելու է նաև այս առանցքում: Առայժմ իհարկե նրանք ունեն լուծելու միասնական խնդիր՝ անցկացնել խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքում ՀՀԿ-ն պահի իշխանական դիրքերը:

Միևնույն ժամանակ, էական է իհարկե, թե ինչպես են այդ դիրքերը պահվելու, այսինքն՝ ՀՀԿ-ն ունենալու է, կամ կարողանալո՞ւ է պահել բացարձակ մեծամասնություն, թե՞ ոչ: Բանն այն է, որ սրանից էապես կախված է լինելու Սարգսյան-Կարապետյան դիմակայության ընթացքը, կամ ավելի շուտ այն, թե արդյո՞ք 2018-ին ընդառաջ այլևս կձևավորվի դիմակայության նոր տանդեմ և խնդիրը այն կլինի, թե որ ազգանունն է պահպանվելու այդ նոր տանդեմում՝ Սարգսյանը, թե՞ Կարապետյանը, և ինչ ազգանուն է փոխարինելու մյուսին: Դա իհարկե այն դեպքում, երբ ՀՀԿ-ն ստիպված կլինի զգալիորեն զիջել կայուն վերարտադրության համար, գնալով այսպես ասած՝ կոալիցիոն կամ ազգային համաձայնության մեծամասնության: Այդ դեպքում ուժերի հարաբերակցությունը կփոխվի, ինչը կամ Սերժ Սարգսյանը կօգտագործի Կարապետյանին արագ հեռացնելու համար, կամ կօգտագործի Կարապետյանը: Բայց այդ պարագայում էլ արդեն հեռացողը կարող է նպաստել իր փոխարեն նոր մրցակցի ի հայտ գալուն: Սա իհարկե ներկայումս տեսական տարբերակ է, քանի որ առկա իրողությունների և նախադրյալների պարագայում գործնական իմաստով չի նկատվում այնպիսի զարգացում, որը կարող է փոխել խնդիրը, օրակարգը և հետևաբար նաև ներքին զարգացումների առանցքը, այսինքն՝ Սարգսյան-Կարապետյան դիմակայությունը:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...