Ինչը և կամ ո՞ւմ «նետել» Կիևյան կամրջից

Հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներից ստացվող լուրերին հետևելիս, գրեթե ամեն օր առավոտյան լրահոսում հայտնվում են  ինքնասպանությունների մասին սահմռկեցուցիչ տեղեկություններ: Երևի թե բոլոր նորմալ երկրներում, որտեղ բնակչությունը, ասենք, երեք միլիոն է, կա մեծ արտագաղթ, ինքնասպանությունների այդպիսի վիճակագրությունից հետո արտակարգ դրություն կհայտարարեին և կփորձեին միջոցներ ձեռնարկել երկրում թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական իրավիճակը կտրուկ փոխելու համար:

Քաղաքացին Հայաստանում իր իրական հոգսի և դրա լուծման գործնական հեռանկարի որոնման հարցում շարունակում է մնալ մեն մենակ, և զարմանալի չէ, որ ավելի ու ավելի շատ մարդկանց նյարդեր են տեղի տալիս, ու նրանք որոշում են պարզապես հրաժեշտ տալ կյանքին: Ի վերջո, ոչ բոլորն ունեն երկրին հրաժեշտ տալու ֆինանսական հնարավորություն, և նրանց մնում է միայն հրաժեշտ տալ կյանքին:

Սա իրավիճակի գույների խտացում չէ, սա դառը իրականություն է, որով այսօր պետք է առաջին հերթին զբաղված լիներ իշխանությունը, մինչդեռ իշխանությունը զբաղված է ընդամենը նրանով, ինչի հետևանքով էլ երկրում ավելանում են ինքնասպանությունները:

Թերևս ժամանակն է արձանագրել, որ Հայաստանում արձանագրվող յուրաքանչյուր ինքնասպանության և, ընդհանրապես, երկրին կամ կյանքին հրաժեշտ տվող յուրաքանչյուր քաղաքացու ճակատագրի խեղման համար պատասխանատու է առաջին հերթին իշխանությունը, և դրանից հետո՝ նաև քաղաքական համակարգի մյուս բոլոր սուբյեկտները:

Քաղաքական կյանքին պետք է հրաժեշտ տա այդ համակարգը, ընդ որում՝ փաթեթով, և քաղաքացիները ոչ թե իրենց, այլ հենց այդ համակարգը պետք է պարզապես ցած «նետեն կամրջից, որովհետև այդ համակարգն ինքնին արդեն դարձել է հասարակական հուսահատության և հուսախաբության առատ աղբյուր: Հայաստանում հրատապ պահանջ է դարձել ազնիվ քաղաքական ուժի, քաղաքացու հետ բաց ու անկեղծ խոսող, բացառապես անկեղծ խոսող քաղաքական ուժի առկայությունը, դրա ձևավորումը: Ստվերային հաշվարկների և պայմանավորվածությունների համակարգը պետք է հեռանա փաթեթով, քանի դեռ մեկ-մեկ չեն հեռացել Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիները:

Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments