«Ընտրատեղամասերում 1500 տեսախցիկների թիվն ավելացնելու հնարավորություն կա»

«Քննարկումները դեռևս շարունակվում են, դեռ չենք ընտրել, թե կոնկրետ որոնք են լինելու այդ 1500 ընտարատեղամասերը, որտեղ պետք է տեսախցիկներ տեղադրվի:Միայն բոլոր կողմերով ընդհանուր համաձայնության ենք եկել, ընդհանուր որոշում է կայացվել, որ տեսախցիկներ կլինեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ընտրությունների տեխնիկական ապահովման հանձնաժողովի կազմում ընգրկված  «Ժառանգություն» կուսակցության անդամ Սյուզաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով  ապրիլյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեսախցիկներ տեղադրելու հարցի շուրջ իշխանության և ըննդիմության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի որոշմանը։

Ընդ որում ձեռք բերված այդ պայմանավորվածության համաձայն՝ այդ տեսախցիկները տեղադրվելու են միայն ներսում, այն էլ ոչ բոլոր ընտրատեղամասերում։ Այդ սարքավորումները ձեռք բերելու, ընտրությունների օրը դրանք տեղադրելու և ուղիղ հեռարձակում ապահովելու համար հանձնաժողովի հայտարարած մրցույթին ընդամնեը մեկ ընկերություն էր դիմել՝ հայ-կանադական

«Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ», որը  գործընթացն ապահովելու համար 3,8 միլիոն եվրոյի բյուջե էր ներկայացրել։ Իսկ ծրագրի ֆինանսավորումը   ստանձնած Եվրամիությունը 1,6 միլիոն եվրո էր հատկացրել։ Այսինքն այդ գործընթացը կարող էր ձախողվել բավարար չափի ֆինանասական միջոցներ չլինելու պատճառով։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս հայտարարել էր, որ  փոխզիջումների գնալով, այնուամենայնիվ, հնարավոր է հասնել հարցի լուծմանը։ Դեսպանը կոչ էր արել ՀՀ կառավարությանը, որպես իր կողմից ներդրում, չեղյալ համարել սարքավորումների ներկրման համար գանձվող հարկերը։

Մեզ հետ զրույցում Սյուզաննա Ալեքսանյանը հայտնեց, որ  ԵՄ-ն որոշել է 1,6 միլիոնին ևս 400 հազար եվրո  ավելացնել, որով  ԵՄ-ի կողմից հատկացվելիք ընդհանուր գումարը  կկազմի  2 միլիոն եվրո։

Մեր այն դիտարկմանը, թե նման պարագայում կարո՞ղ ենք ասել, որ իշխանություններն այս մասով այլևս մանևրելու տեղ չեն ունենա, Սյուզաննա Ալեքսանյանը պատասխանեց․

«Ի սկզբանե խնդիրն այնպես էր դրված, որ տեսախցիկներ պետք է լինեն բոլոր տեղամասերում, սակայն տենդերը հայտարարելուց հետո այդ մրցույթում ունեցանք միայն մեկ ընկերություն, որը շատ մեծ գումար էր պահանջում և որով հնարավոր էր փակել միայն 850 ընտրատեղամաս։ Իշխող կոալիցիան համաձայն էր նույնիսկ այդ 850-ին, բայց բանակցությունների արդյունքում դարձավ 1100, որը մեզ կրկին չէր բավարարում։ Այնուհետև ընդհանուր հայտարարի եկան, ԵՄ ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ևս մի քիչ գումար ավելացրին, ՀՀԿ-ն էլ ԱԱՀ-ի չափով գումար տրամադրեց և արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք»։Իսկ մյուս ընտրատեղամասերի հարցն ինչպե՞ս է լուծվելու, արդյոք սա ամբողջությամբ բավարարում է ձեզ, չէ՞ որ ընտրատեղամասերը 1500-ից ավել են լինելու, -հետաքրքրվեցինք հանձանաժողովի անդամից։

«Ընդհանուր առմամբ մեզ կբավարարեր, եթե թիվը հասներ 2000-ի, սակայն 1500 տեղամաս, որը ներառում է ամբողջ ՀՀ տարածքի ընտրազանգվածի շուրջ 93%-ը,ինձ թվում է դրական առաջընթաց է և պետք է գնալ այդ քայլին»,-ասաց Սյուզաննա Ալեքսանյանը։

Իսկ այն, որ միայն մեկ ընկերություն էր մասնակցել մրցույթին, արդյո՞ք սա կասկածելի չէ,-հարցին վերջինս արձագանքեց այսպես․

«Առաջնային խնդիրը տեսախցիկների առկայությունն ու ուղիղ հեռարձակման ապահովումն է։ Հիմա այս 1500-ը, որ տեղադրվելու է դա կոնկրետ թիվ չի, այսինքն հնարավոր է  այդ թիվն ավելանա, մինչև 2000-ի ավելացնելու տեղ կա դեռ հաստատ։ Այդ առումով քննարկումները դեռ շարունակվում են և կարող է, որ ինչ-որ հարցերում զիջումների գնանք ու այդ թիվն ավելանա»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԸՕ-ում կատարված արդեն երկրորդ փոփոխությունների և ընդդիմության և իշխանության միջև  կայացած համաձայնության արդյունքում ապրիլին սպասվող ընտրություններին Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանող սարքեր տեղադրվեն և ընտրական ողջ գործընթացը, սկսած քվեարկությունից մինչև ուշ գիշեր՝ հաշվարկման ավարտը պետք է ուղիղ հեռարձակվի։ Այդ սարքերը պետք է տեղադրվեն ոչ միայն ընտրատեղամասի ներսում, այլև դրսում։

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...