Հույսը դեռ չի մարել. ո՞ր ուժերից հասարակությունը սպասելիք ունի

«Անկախ ընդդիմության ձախողումներից, այնուամենայնիվ ժողովուրդը այս ընտրություններին էլ հույսը կապում է ընդդիմության հետ և հավատում է, որ գոնե այս ընտրություններին հնարավոր կլինի ինչ որ բան փոխել։ Սակայն այդ միտումն այդքան էլ մեծ ու խոստումնալից չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ հույս միշտ էլ լինում է, որ ամեն դեպքում ընդդիմությունը կհամախմբվի և ինչ որ բան կանի երկրում իրավիճակ փոխելու համար։ «Իհարկե, Հայաստանում ընդդիմությունից հիասթափությունը շատ մեծ է, այնուամենայնիվ, ակնկալիքները կրկին նույն ընդդիմությունից են, իսկ իշխանական կուսակցություններից ակնկալիքները շատ փոքր են, եթե չասենք, որ առհասարակ չկան»,- հավելեց Պողոսյանը։

Մեր հարցին՝ թե այս պահի դրությամբ ընդդիմադիր ո՞ր ուժից կամ ձևավորված դաշինքներից է առավել մեծ սպասելիքները, սոցիոլոգը պատասխանեց. «Ինձ թվում է՝ եթե Գագիկ Ծառուկյանին հաջողվի համախմբել որոշ ուժերի և ձևավորվի լայն դաշինք, ապա դա կարող է հակակշիռ լինել իշխանությանը»։

Մեր դիտարկմանը՝ թե ինչպես կարող է իշխանության թույլտվությամբ քաղաքականություն վերադարձած անձը և նրա շուրջ ձևավորված դաշինքը, որը մեծապես կազմված է նախկինում իշխանության մաս կազմած անձանցից, ապա Պողոսյանի խոսքերով՝ այդ հանգամանքը կա, բայց ժողովրդին այլ բան է հետաքրքրում՝ ինչ ուժ, հզորություն ունի այդ ուժը։ «Օրինակ՝ նոր ձևավորված  ընդդիմադիր «Ելք» դաշինքը չունի այդ հնարավորությունները։ Դաշինքը նոր է ձևավորվել, ժողովուրդը նրանց դեռ այդքան էլ լավ չի ճանաչում, դաշինքի մաս կազմած ուժերը մեկ-երկու տարվա կյանք ունեն, նրանք չունեն այն ռեսուրսը, հնարավորությունները, ինչն անհրաժեշտ է ընտրությունների ժամանակ։ Չեմ կարծում, որ երկու ամիսը բավարար է այդ ռեսուրսները հավաքելու և ժողովրդին ապացուցելու, որ իրենք կարող են իրավիճակ փոխել երկրում»,-ասաց 

Նրա խոսքերով՝ նախընտրական շրջանում շատ կարևոր է մարզերում գրասեյակներ ունենալը, մարզերի ժողովրդի հետ աշխատանքը, հավաքները, այդ իմաստով էլ ընդդիմության ռեսուրսները բավարար չեն։ «Բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ ընտրություններն առաջին հերթին ֆինանսական ռեսուրսներ են, մարդկային ռեսուրսներ, իսկ այսօր քիչ ուժեր կան, որ ունեն այս ամենը»։

Անդրադառնալով հանրապետական պատգամավորներից մեկի դիտարկմանը՝ թե իրենք ամեն ինչ արել են, որ այս ընտրություններին կաշառք չբաժանվի, սոցիոլոգը նախ նկատեց՝ միայն կաշառքով չի, որ իշխանությունը լուծում է իր հարցերը։ Դրանից բացի կա ադմինիստրատիվ ռեսուրս և այլ գործոններ։ Բայց մինչ այդ պետք է արձանագրել մի բան, որ հենց նույն իշխանությունը վերացրեց ընտրություններով երկրում իրավիճակ փոխելու հավատը, հասարակության մեջ ձևավորեց հինգ հազար դրամի ակնկալիք ունեցող մարդկանց մի մեծ զանգվածի։ Ընդ որում՝ բնավ կարևոր չէ, թե ումից է այդ ակնկալիքը։ «Ամեն դեպքում մի փոքրիկ հույս կա, որ նոր ուժերը, նոր գաղափարները, նոր ալյանսները մի բան կփոխեն։ Այսինքն՝ չարյաց փոքրագույնի վիճակ է, քանի որ արմատական փոփոխությունների հույս չկա։ Հուսանք, որ գոնե այս նոր ուժերին կհաջողվի»,- եզրափակեց սոցիոլոգը։

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: