Զինվորը ստել է, թե խմած վիճակում մեքենայում իր հետ սեքսուալ գործողությունը լուսանկարել ու գումար են շորթել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ընթանում է Զավեն Գ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ նախկին զինծառայող Զավեն Գ.-ն 2016 թվականի հունիսի 29-ին Գյումրիի ռազմական ոստիկանությունում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, թե 2015 թվականի սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ. -ն, օգտագործելով իր անօգնական վիճակը, այսինքն՝ օգտվելով  ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ գտնվելու վիճակով պայմանավորված՝ իր հետ կատարվող գործողությունները չգիտակցելու հանգամանքից, Գեղարքունիքի մարզի Վարսեր ու Գեղամավան գյուղերի դաշտամիջյան հատվածում իր մեքենայի մեջ իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր հետ:

Այդ գործողությունները նա լուսանկարել է իր «Սամսունգ» հեռախոսով:

Ավելի ուշ Մ. -ն այդ լուսանկարները ցուցադրել է իրեն ու դրանք տարածելու սպառնալիքներ տալով՝ 2015 թվականի սեպտեմբերից  մինչև  2016 թվականի հունիսի 18-ը իրենից պահանջել և ստացել է 50 հազար դրամ:

Զավենի հայտնած տեղեկությունը քննությամբ չի հաստատվել:

Շուտով նա ինքն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում:

Նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Զավեն Գ.-ի խափանման միջոցը կալանավորումն է:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...