Թալանչի ու գող համակարգեր

Երբ հասարակությունը պահանջներ է ներկայացնում իշխանությանը` այս կամ այն ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար, իշխանությունը հակադարձում է դրանց այն հակափաստարկով, թե բոլոր ոլորտներն էլ հասարակության հայելին են և ինչպիսին հասարակությունն է, այդպիսին էլ վիճակն է այդ ոլորտներում: Եվ այդ հակափաստարկը, այսինքն հասարակության որակը, դարձել է իշխանական համակարգի համատարած ալիբին:

Ամենուր բարձիթողի վիճակ է, իսկ պաշտոնյաները, իշխանությունը, այդ վիճակը համակարգերով արմատապես փոխելու փոխարեն, համակարգերը դարձրել են իրենց իշխանության հարատևության գործիք, անձնական հարստացման մեխանիզմ, իսկ հասարակությանն էլ` այդ հանցավոր գործունեության կամ անգործության ալիբի:

Իհարկե պետք է ընդունել, որ Հայաստանի հասարակության զգալի մասը ամենևին չի փայլում իր գիտակցական և բարոյական որակներով: Պետք է ընդունել, որ խորհրդա-ռուսական արժեքային համակարգը հայ հասարակության մտածողությունը բավական խորը, և նույնիսկ հիմնովին է արատավորել, ու թեև այսօր նկատելի է քաղաքացիական իրավագիտակցության վերելք, այդուհանդերձ դա դեռևես հեռու է բավարար աստիճանից: Հասարակության զգալի մասը դեռևս գտնվում է այդ հին մտածողության, հին բարքերի ազդեցության տակ, դրանց կրողը:

Ընդ որում, հանրության մի զգալի մասը դա անում է առանց ավելոդ դիսկոմֆորտի: Բայց, այդ հանգամանքը ոչ թե նվազեցնում է, ոչ թե հանում է պատասխանատվությունն իշխանության, հատկապես բարձրագույն իշխանության ուսերից, այլ է՛լ ավելի է ծանրացնում և մեծացնում այն: Եթե հասարակության մտածողությունն արատավոր է, իշխանությունը պարտավոր է բուժել նաև այդ մտածողությունը: Իսկ դրա համար կան պետական ինստիտուտներ, համակարգեր, որոնց մեջ ներգրավված են քաղաքացիները, ներգրավված են հասարակության տարբեր շերտերը:

Օրինակ, նույն բանակը, ոստիկանությունը, դատական համակարգը, հարկային համակարգը, այլ համակարգեր: Դրանց միջոցով իշխանությունը պետք է դաստիրակի հասարակությանը, նոր արժեքներ փոխանցի նրան, բարձրացնի իրավագիտակցությունը, փոխի մտածողությունը: Բայց, իրականում իշխանությունն այդ համակարգերով ուղղակի կողոպտում է քաղաքացիներին, հասարակությանը, իսկ հետո էլ ցինիկ կողոպտչի նման մեղքը բարդում հենց հասարակության վրա: Դա հանցավոր ցինիզմ է և մեծագույն մոլորություն: Իշխանությունը պետք է իր վարքով, իր օրինակով, իր հաստատած կենսակերպով և կենսապայմաններով, ինչպես նաև արդարացի բայց անխուսափելի պատիժների մեխանիզմով փորձի փոխել հասարակության մտածողությունը:

Այլ տարբերակ չկա, քանի որ այլ տարբերակի դեպքում արատավոր շերտը միշտ էլ ավելի ագրեսիվ է լինում և հասնում է իր ցանկալի արդյունքին: Թեև Հայաստանի պարագայում կարծես թե համընկնում են իշխանության և արատավոր շերտի ցանկությունները, դրա համար էլ նրանց համատեղ գործունեության արդյունքից դժգոհ է հասարակությունը, իսկ իշխանությունը դժգոհ է հասարակությունից:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...