Latest 10 episodes

Սերժ Սարգսյանի ներկուսակցական պատանդները

Հունվարի 24-ին Մոսկվա կատարած այցից հետո Հայաստանի իշխող համակարգում վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքը բավականին ամրացել է: Մոսկվայում նա արժանացավ նկատելի ընդունելության, ընդ որում՝ թե՛ ՌԴ իշխանության, թե՛ նաև տեղի հայ համայնքի, մասնավորապես՝ գործարար համայնքի շրջանակում, որի մոտ երեք տասնյակ ներկայացուցիչներ էլ հանդես եկան Կարեն Կարապետյանի ծրագրերի համար ներդրումներ կատարելու մասին հայտարարությամբ:

Պատահական չէ, որ Մոսկվա այցից հետո Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, այսինքն՝ դե ֆակտո երկրորդ դեմքը կուսակցությունում, իսկ դրան զուգահեռ կուսակցությունից էլ հեռացավ Հովիկ Աբրահամյանը՝ իշխանության կամ ՀՀԿ-ի մինչ այդ երկրորդ խոշոր բևեռը: Այսպիսով՝ ՀՀԿ-ում իրականություն է ստատուս քվոյի լուրջ փոփոխությունը, որն առայժմ զուտ պատկերային առումով, իհարկե, արտացոլվում է միայն Հովիկ Աբրահամյանի դեմքով:

Դեռևս խոսակցությունների մակարդակում են մամուլի այն տեղեկությունները, որ Աբրահամյանի հետ կուսակցությունից հեռանում են նաև այլ օդիոզ դեմքեր: Դեռևս չի հեռացել որևէ մեկը, կամ չի հեռացել այնպիսի մեկը, որի պարագայում հստակ լինի, որ խոսքը ոչ թե Հովիկ Աբրահամյանի բևեռի լուծարման կամ չեզոքացման, այլ ընդամենը այդ բևեռը այլ տրամադրության տակ անցնելու մասին է:

Բացառված չէ, սակայն, որ Սերժ Սարգսյանը բաց թողնելով Աբրահամյանին և ինչ-որ տեղ նույնիսկ խթանելով նրա հեռացումը՝ փորձի պահել մնացյալ օդիոզ դեմքերին կամ նրանց առնվազն մի զգալի մասին: Նրանք ՀՀԿ-ում կմնան յուրօրինակ ներհամակարգային պատանդի կարգավիճակում:

Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը հեռանալով ՀՀԿ-ից՝ հայտարարել է, որ չի հեռանում քաղաքականությունից: Թե ինչպես է մնալու նա քաղաքականության մեջ՝ դեռ պարզ չէ, սակայն կասկածից վեր է, որ քաղաքականության մեջ մնալով՝ նա քիչ թե շատ շոշափելի կշիռ կարող է ունենալ այն դեպքում, եթե նրան միանան օլիգարխիկ համակարգի այլ դեմքեր, մասնավորաբար՝ ՀՀԿ-ից: Այստեղ, իհարկե, ոչինչ միարժեք չէ, և այդ դեմքերի միանալու պարագան ինքնին բավարար չի կարող լինել Աբրահամյանի լուրջ քաղաքական կշռի ձևավորման համար, սակայն այդ պայմաններում նա առնվազն կարող է դառնալ իշխանության համար մի խնդիր, որին պարբերաբար հարկ կլինի ուշադրություն հատկացնել:

Այդ համատեքստում էլ կարող են պետք գալ ներիշխանական օդիոզ պատանդները Սերժ Սարգսյանին՝ թույլ չտալով, որ Աբրահամյանը իր համար դառնա այդ ուշադրություն պահանջող խնդիրը, այլապես խնդիրներ կունենան «պատանդները»:

Նախ, նրանք և Հովիկ Աբրահամյանը լինելով տարբեր դիրքերում՝ չեն կարող միասնաբար ստեղծել խնդիր Սարգսյանի համար, և բացի այդ էլ՝ պատանդները ինքնին խնդիր կլինեն Հովիկ Աբրահամյանի համար՝ նկատի ունենալով այն, որ նրանք անկասկած Աբրահամյանի իշխանություն եղած տարիներին բավական սերտ գործակցության մեջ են եղել նրա հետ, ինչը անկասկած կարող է զգացնել տալ Աբրահամյանի վրա, եթե Սարգսյանն, օրինակ, տրորի «պատանդներից» մեկի ոտքը:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments