Ինչու են նեղանում Սերժ Սարգսյանից. շարքը կշարունակվի

Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես թե ձևավորվում է նոր կատեգորիա՝ Սերժ Սարգսյանից նեղացածների կատեգորիա: Համենայնդեպս, մամուլն ու փորձագիտական հանրությունը հենց այդ գնահատականով են դիտարկում առնվազն երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Սեյրան Օհանյանին և Հովիկ Աբրահամյանին:

Միաժամանակ, խոսվում է նաև, որ կլինեն նոր նեղացածներ ՀՀԿ-ից, որոնք կարող են նաև լքել կուսակցությունը: Որ կա նման կատեգորիա, ընդգծեց նաև Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի իր ելույթում, որտեղ նշում էր, թե որևէ մեկին չի գնահատում անձնական տեսանկյունից և ամեն ինչ կախված է ընդհանուր խնդիրներից և աշխատանքի արդյունավետությունից, իսկ ավելորդ արտոնյալության հավակնություն չպետք է ունենա ոչ ոք: Սակայն, չնայած դրան, Սերժ Սարգսյանից «նեղացածների» ալիքը ունի շարունակության մեծ հավակնություն, անկախ դրա հնարավոր դրսևորումներից: Այսինքն՝ դրսևորումները կարող են տարբեր լինել, այսինքն՝ մեկը կարող է դուրս գալ ՀՀԿ-ից և մտնել ընդդիմադիր կերպարի կամ հունի մեջ, մյուսը կարող է դուրս գալ և ոչ մի տեղ չմտնել, մյուսն էլ կարող է դուրս չգալ և ուղղակի մտնել մի անկյուն և փորձել «լուռ նեղանալ», ավելորդ ռիսկեր չառաջացնելու համար: Սակայն, նեղացածության երևույթը ամենայն հավանականությամբ կշարունակվի այնքան, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հայտարարի իշխանությունից իր հեռանալու մասին: Խնդիրն այն է, որ Սարգսյանը ներկայումս սկսել է այսպես կոչված՝ սերնդափոխության մի գործընթաց, բարեփոխումների անվան տակ, որի նպատակը, սակայն, իրականում ոչ թե համակարգային բարեփոխումներն են, այլ 2018-ից հետո իշխանությունը պահպանելու խնդիրը:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ըստ էության հրապարակային մակարդակում շեշտադրում է հնի հեռանալու և նորի գալու «հավաքական շահերից» բխող անհրաժեշտությունը, սակայն իրականում բոլորն են հասկանում, որ Սերժ Սարգսյանը իրենց հեռացնում է ոչ թե հավաքական, այլ անձնական շահերի համար, այսինքն՝ իրենցից պահանջելով չցուցաբերել անձնական որևէ հավակնություն կամ արտոնության ակնկալիք չունենալ, սակայն դա անում է հենց ինքը՝ փորձում է իրենց հաշվին, հնի փոխարեն նորի հաշվին լուծել անձնական իշխանության խնդիր: Համենայնդեպս, դա այդպես է, քանի դեռ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր ծրագրերը կախված են 2017 թվականի ընտրության արդյունքներից: Այդ իրավիճակը անխուսափելի է դարձնելու ՀՀԿ-ում նրանից նեղանալու գործընթացի շարունակությունը և ակնհայտ է, որ ընդհանուր շահի փաստարկը, որ բերում է Սարգսյանը, այս պահին մեղմ ասած՝ համոզիչ չէ: Խնդիրն այն է, թե ում որ պահին է առնչվելու Սարգսյանի անձնական շահերից բխող անհրաժեշտությունը՝ այս կամ այն տեսքով:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: