Թվեր, որ ստիպում են կանգ առնել, մի կողմ դնել խուճապն ու խորհել

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թիվը, որը կազմում է 2 մլն 986.5 հազար մարդ: Այսինքն՝ Հայաստանն այլևս նույնիսկ 3 միլիոն բնակչությամբ պետություն չէ, այլ դրանից էլ քիչ: Եվ ըստ էության կարևոր չէ, թե ինչքան քիչ՝ մեկ մարդ, տասը մարդ, հազար, թե տասը կամ հարյուր հազար: Էականն այն է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 3 միլիոնի շեմից, որը վստահաբար կարող ենք համարել հոգեբանական շեմ: Դրանից ներքև իհարկե խուճապը, կամ դեմոգրաֆիական աղետի տագնապը չէ, որ պետք է տեղ գտնի մեր գործողություններում: Ավելին, խուճապն ու աղետի մասին տագնապը առաջին հերթին պետք է տեղ չունենա, իսկ եթե ունի, ապա դուրս պետք է մղվի մեր թե՛ գործողություններից, և թե՛ ընդհանրապես մտածողությունից:

Դեմոգրաֆիական անկումը կասեցնելու համար նախ պետք է կասեցնել հենց այդ բաղադրիչների գեներացիան հասարակական-քաղաքական կյանքում: Ակնհայտ է, որ դրանք ոչ միայն ի վիճակի չեն հակազդել իշխանության անարդյունավետ կառավարմանը, որի հետևանք է ժողովրդագրական ցուցանիշի անկումն ու բնակչության թվաքանակի նվազումը արդեն անգամ 3 միլիոնի շեմից, այլ խուճապն ու աղետալիության, վախճանաբանական տրամադրությունները ընդամենը լրացնում, համալրում են դեմոգրաֆիական անկման բերող գործոնները: Դրանք խորացնում են հանրային հուսալքությունը, հիասթափությունը, հանգեցնում են ապատիայի աճի և էլ ավելի մեծացնում Հայաստանից հեռանալու ցանկությունը և ձգտումը: Մինչդեռ, Հայաստանից հեռանալու «մղումներում» կամ «խթաններում» Հայաստանի իշխող համակարգի «վաստակը» լիուլի բավարար է իրավիճակի անհանգստացնող պատկեր ունենալու համար:

Հետևաբար, այդ ամենին հակազդելու համար պետք է ձերբազատվել խուճապ և աղետ կանխորոշող, տարփողող գործելաոճից, որը շատ ու շատ հանրային խմբեր որդեգրել են իբրև իշխանության դեմ պայքարի միջոց, ճանապարհ, ձև, ոճ: Եվ եթե անգամ այդ պայքարը լիովին անկեղծ է, Հայաստանի անվտանգության և զարգացման հանդեպ անկեղծ հոգածությամբ, միևնույն է, իբրև ոճ, իբրև ձև կամ բովանդակություն այն սպառել է իրեն և ընդամենը ավելացնում է առանց այդ էլ բացասական մթնոլորտի լիցքերը, որոնք ոչ թե իշխանությանը, այլ առաջին հերթին հենց հանրային կենսունակությանն են հարվածում, զրկում են հանրությունը էներգիայի պաշարներից: Իսկ այդ պաշարներից զրկվող հանրությունը չի կարող հանդիսանալ իշխող համակարգի դեմ պայքարի որևէ գործընթացի արդյունավետ մասնակից, դրա օրինակները վերջին տարիներին իսկ բավականին շատ են և բազմազան:

Եղել են պայքարի ամենատարբեր ալիքներ, ամենահանդարտից մինչև ամենաարմատական, ինչը սակայն հավասարապես հանգել է փակուղում, որովհետև կա հանրային տրամադրությունների, հանրային կենսաէներգիայի խնդիր: Հենց դրա բացակայության վրա է իր խաղը կառուցում իշխանությունը: Հայաստանում կարող է արդյունավետության հեռանկար ունենալ այն ընդդիմությունը, որն իր խաղը կկառուցի հակառակի վրա:

Today's most read news !
  • Վերջին 2 ամիսների ցուցանիշները հուշում են, որ մեր ուղղությունը ճիշտ է վերցրած
  • Վարչապետ. Ես ուզում եմ, որ մեր վեճը լինի գաղափարական
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Comments

Name: