Լարվածություն՝ Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի միջև

«Հրապարակ»-ի տեղեկություններով` որոշակի լարվածություն է առաջացել Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Ինչպես Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ Սամվել Կարապետյանի սրտով չի եղել վերջինիս մուտքը քաղաքականություն, ինչն էլ իր հերթին առիթ դարձավ, որ Սամվել Կարապետյանն «արագացված ռեժիմով» հայտարարի իրենց կողմից Հայաստանում, այդ թվում հատկապես Լոռիում, կատարվելիք բավականին լուրջ ներդրումների մասին: Ե՞րբ կլինեն այդ ներդրումները՝ հարցրինք լավատեղյակ աղբյուրին։ «Կարծում ենք` արդեն մարտ ամսից»:

Ի դեպ, «Հրապարակ»-ի զրուցակիցը չբացառեց նաև, որ այս գործընթացների «արդյունքում» ապագա ԱԺ նախագահի պաշտոնի ռեալ հավակնորդներից մեկը դառնա «Տաշիր» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանը։ «Կունենանք երկու Կարեն Կարապետյան` մեկը` վարչապետ, մյուսը` ԱԺ նախագահ. շատ ըլնի, քիչ չըլնի»,- կատակեց մեր զրուցակիցը:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: