Ծառուկյանն ասել է, որ իր դաշինքում չեն կարող լինել 4 մարդ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանն այս օրերին «հեռախոսազանգերին չի պատասխանում, կոնտակտի դուրս չի գալիս»:

Չնայած մեծ խումբ մարդկանց հետ բավականին ակտիվ շփվում է: Նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանի խոսքը, թե իր դաշինքում չեն կարող լինել 4 մարդ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, այնքան էլ «չի հուզել» Արգամիչին՝ նա համոզված է, որ ինչ-որ փուլում ինքը «պետք» է գալու շատերին, անգամ Սերժ Սարգսյանին, իսկ մինչ այդ հարկավոր է «ապրել մինչ երկուշաբթի»` տակից մոդերացնելով ընդդիմադիրների խաղը:

Ինչ վերաբերում է անկուսակցական որդուն` Արգամին, նա հրաժարական չի տալու Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, արձակուրդ է վերցնելու և ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրվելու է, ինչի մասին կհայտարարի մոտ օրերս»:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...