Եվրասիական անակնկալներ Հայաստանի համար

Այսօր անսպասելի զարգացումներ են ծավալվել եվրասիական տարածությունում: Ռուսական խոշոր լրատվամիջոցները իրարամերժ տեղեկություններ տարածեցին ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից Բելառուսի դուրս գալու մասին: «Ռեգնում» գործակալությունը հայտնել էր, որ Բելառուսի նախագահը ունի դուրս գալու մտադրություն, իսկ «Կոմերսանտ» պարբերականը ավելի ուշ հրապարակեց տեղեկություն, որ Բելառուսի նախագահը չունի նման մտադրություն: «Կոմերսանտը» գրել էր նաև, որ Լուկաշենկոն այդ ամենի մասին դիրքորոշումը կարտահայտի փետրվարի 3-ին սպասվող ասուլիսում:

Ընդ որում, թե «Ռեգնումը», թե «Կոմերսանտը» իրենց տեղեկությունները հրապարակել էին առանց որևէ պաշտոնական հղման՝ հղում անելով անանուն և անորոշ աղբյուրների: «Ռեգնումի» տեղեկությունը ուղեկցվում էր նաև Բելառուսին ուղղված սպառնալիքով, որ նման որոշման դեպքում Բելառուսը կարող է հայտնվել ուկրաինական վիճակում:

Այսպիսով, եթե մի քանի ժամի տարբերությամբ ռուսական երկու հեղինակավոր և նաև անգաժավորված, իշխանական տարբեր շրջանակների հետ ասոցացվող լրատվամիջոցներ անդրադառնում են թեմային, ապա պետք է ենթադրել, որ կա այդ անդրադարձի լուրջ հիմք, առիթ: Ով է տվել այդ հիմքը կամ առիթը, որտեղ են մոտիվները՝ Մինսկո՞ւմ, թե՞ Մոսկվայում՝ դեռևս պարզ չէ:

Ուշագրավ է, որ Լուկաշենկոյի ասուլիսից առաջ փաստորեն Մոսկվան կիրառում է տեղեկատվական մտրակ և կարկանդակ, նախ՝ սպառնում Լուկաշենկոյին, հետո հայտարարում, թե նա չունի դուրս գալու մտադրություն: Քանի որ այդ մտրակի և կարկանդակի կիրառումը նախորդում է Լուկաշենկոյի ասուլիսին, ապա հիմք կա ենթադրելու, որ Մոսկվան ունեցել է ասուլիսում Լուկաշենկոյի որևէ կոշտ և աղմկոտ հայտարարության սպասում, ինչն էլ փորձել է կասեցնել տեղեկատվա-հոգեբանական ճնշման գործադրումով: Ի՞նչ է ստացվել դրանից՝ կերևա վաղը, Լուկաշենկոյի ասուլիսի ընթացքում: Սակայն արդեն իսկ առկա իրավիճակը խոսում է այն մասին, թե ինչպիսին է իրադրությունն, այսպես ասած, եվրասիական բլոկներում, թեև ինչ-ինչ, բայց այդ իրադրության ամբողջ հակաբլոկայնությունը ամենից շատ հայտնի է հենց Հայաստանին, և իր մաշկի վրա ամենից շատ զգացել և զգում է հենց Հայաստանը:

Այս տեսանկյունից Ռուսաստանին միգուցե հաջողվի թույլ չտալ կայծի բռնկում կամ կասեցնել հրդեհը, սակայն ակնհայտ է, որ պայթյունավտանգ իրավիճակը ոչ միայն չի նվազում, այլև ավելի է ուժգնանալու:

Մեծ հաշվով, այս տեսանկյունից նման զարգացումները Հայաստանի դիրքերից միանգամայն ողջունելի են, եթե Հայաստանն ինքը չի կարողանում այդ բլոկներում լիարժեք սպասարկել իր շահերը իշխանության տկարության պատճառով: Այդ բլոկներն իրենց գոյությամբ վտանգում են Հայաստանի շահը, անվտանգությունը, և եթե հակադաշնակցային իրավիճակը պետք է լողա ջրի երես և վերջապես ստանա հրապարակային դրսևորում, թեկուզ Հայաստանին անմիջականորեն չառնչվող, ապա դա կարող է լինել ողջունելի, որովհետև նման բլոկների բացակայությունը առնվազն ավելի նախընտրելի է, քան դրանց առկայությունը:

Դրանց բացակայությունը Հայաստանի համար չի բերի սկզբունքային փոփոխությունների, եթե Հայաստանում չկա այդ փոփոխության համար անհրաժեշտ գլխավոր նախադրյալը՝ իշխանության հանրային լեգիտիմությունը, պետության ներքին ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը: Սակայն առկա իրավիճակի պարագայում, երբ ունենք այն, ինչ ունենք, առավել նախընտրելի է, որպեսզի գոնե չունենանք Հայաստանի շահերի դեմ աշխատող դաշինքներ:

Ինչ խոսք, տեղի ունեցած տեղեկատվական բռնկումը, մեղմ ասած, դեռևս չի կարող նշանակել ԵՏՄ և ՀԱՊԿ կազմալուծում, առավել ևս, երբ դեռ հայտնի չէ, թե իրականում ինչ է պատրաստվում Լուկաշենկոն: Սակայն մեծ հաշվով ակնհայտ է, որ այդ դաշինքների բացակայությունը առնվազն տեսադաշտ է Հայաստանի համար, որ այժմ փակում են այդ երկու բլոկները, նաև կապում Հայաստանի ձեռքերը:

Իսկ Եվրախորհրդարանը երեկ հավանության է արժանացրել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին օրինագիծը՝ Վրաստանը ևս մեկ քայլով մոտեցնելով Եվրոպային, Եվրամիությանը: Թեև այստեղ էլ, իհարկե, զարգացումը Հայաստանի համար դիտարկելով նախանձելի, այդուհանդերձ՝ պետք է գնահատել նաև ողջունելի: Վրաստանի եվրաինտեգրացիայի հաջողությունը, այդուհանդերձ, եթե ոչ՝ անմիջական, ապա գոնե միջավայրային կարևոր տարր է նաև Հայաստանի համար՝ թեկուզ առայժմ Եվրասիական ճահճում գտնվող Հայաստանի. կարևոր միջավայրային տարր թե՛ քաղաքական ու տնտեսական, թե՛ անվտանգության խնդիրների տեսանկյունից:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...