Թրամփի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հույս է տալիս. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է իրենից պահանջվողն անել ամերիկյան կողմի հետ հարաբերությունների վերականգնման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ավստրիական Profil պարբերականին տված հարցազրույցում:

«Իհարկե, մենք ուշադիր լսել ենք այն, ինչ ասել է պարոն Թրամփը Ռուսաստանի մասին իր նախընտրական արշավի ընթացքում և հաղթելուց հետո: Երկրների միջև նորմալ երկխոսություն կառուցելու անհրաժեշտության մասին հայտարարված դիրքորոշումը մեր երկրների միջև նորմալ երկխոսություն կառուցելու և երկկողմ հարաբերությունների դրական զարգացման հույս է տալիս»,- ասել է նա:

Լավրովը նաև նշել է, որ երկրների հարաբերությունների վատացումը պայմանավորված չի եղել ռուսական կողմի ցանկությամբ, այլ եղել է Վաշինգտոնի նախկին վարչակազմի քաղաքականության հետևանքը:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: