1993թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Չարենցավանում տոկոսի տակ ընկած դոլարի գործ անողը ընտանյոք խեղդվել է ջրանցքում

1993 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 12-ն անց 30-ին 1955 թվականին ծնված Սարո Շ.-ն իր ընտանիքի անդամներին՝ կնոջը՝  1957 թ. ծնված Մանուշին, երեխաներին՝ 1992 թ. ծնված Ադիսին, 1991 թ. ծնված Քրիստինեին և 1990 թ. ծնված Կարենին հրել-գցել է Սևան-Չարենցավան ջրանցքը, հետո ջրանցքն է նետվել նաև ինքը: Ընտանիքից փրկվել է միայն 3-ամյա Կարենը, նրան ջրանցքից դուրս է բերել ու խեղդվելուց փրկել է «Հաստոցաշինական» գործարանի բանվոր Ռաֆիկ Արմենյանը:

Չոր հաղորդագրության մեջ մի ընտանիքի կործանումն է ընդգրկված, իսկ կործանման պատճառները նույնքան ցավալի են, որքան՝ հենց կործանումը…

Սարո Շ.-ն Չարենցավանում հայտնի էր որպես դոլարավաճառ:

Ըստ  ճանաչողների՝ ուտող-խմող, ասող-խոսող մարդ էր, սրտաբաց ու առատաձեռն: Նա դոլարի փոխանակումը կատարում էր տոկոսով վերցրած գումարներով՝ համոզված, որ «բիզնեսը» կարդարացնի իրեն, ու երբեք «տակ չի տա»:

Չարենցավանում Սարոյի ընտանիքը համարում էին բարեկեցիկ, համերաշխ ընտանիք:

Բայց այնպես է ստացվել, որ Սարոն հայտնվել է «տոկոսի տակ», այնպիսի պարտքեր են գոյացել, որոնք նա չի կարողացել մարել՝ իր դոլարափոխանակությամբ:

Պարտքատերերը Սարոյին հանգիստ չեն տվել, անգամ պարտքի դիմաց տարել են նրա «Զապորոժեցը», որ նա շահել էր 30 կոպեկով…

Սարոն սկսել է մտածել տունը վաճառելու մասին, բայց վախեցել է, որ ընտանիքը կմնա անօթևան…

1993 թվականի ամռանը Սարոյի ընտանիքը հյուրընկալել է Իրանից ժամանած հյուրերի. Սարոյի կնոջ ընտանիքը հայրենադարձվել էր Իրանից:

Ըստ ճանաչողների՝ Սարոն իրանցի հյուրերին պատվել է ճոխությամբ, եղել է շռայլ՝ ինչպես միշտ: Նա ծրագրել էր մեկնել Իրան, որոշակի հույսեր էր կապում այնտեղ ապրող բարեկամների հետ:

Բայց հյուրերի մեկնելուց հետո Սարոն հայտնվել է նոր, ավելի անհաղթահարելի պարտքերի ճիրաններում: Նա ընկել է ծանր հոգեվիճակի մեջ…

Ըստ ճանաչողների՝ սեպտեմբերի 4-ին Սարոն ու կինը շատ անհանգիստ են եղել, նրանք խեղճացած են թվացել, մոլորված…

Հաջորդ օրվա կեսօրին հարևանները տեսել են, որ ամբողջ ընտանիքը գեղեցիկ հագնված գնում է դեպի մայրուղին, իրականում՝ նրանք գնում էին դեպի ջրատարը:

Սարոյի կինը հետ է նայել ու այն ժամանակ լսողներին անհասկանալի տխրությամբ ասել է. «Էլ չենք տեսնվի»: Մարդիկ մտածել են՝ Սարոն ընտանիքով մեկնում է Իրան՝ մշտական բնակության…

Ջրանցքից դուրս բերված ու կյանք վերադարձված երեքամյա Կարենը պատմել է, որ ծնողները իրենց տարել էին «լողանալու»: Սկզբում երեխաներին են նետել ջրատարը, հետո իրենք են նետվել:

Կարենին հարցրել են՝ ո՞վ է փրկել քեզ: Երեխան պատասխանել է՝ Հիսուսը…

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • «Այսպես շարունակելն անհնար է». վարչապետ
Comments

Name: