Ընտրություններ ընդդեմ քաղաքականության. Ինչ հարց է լուծում Սերժ Սարգսյանը

Թեև նախընտրական գործընթացների ներկայիս ինտրիգը դիտվում է խորհրդարանական ընտրությանը մասնակից ուժերի համամասնական ցուցակների կամ ռեյտինգային առաջադրումների ցանկը, թե ովքեր են ընդգրկվելու, առաջադրվելու, ով որ տեղում է լինելու, այնուամենայնիվ՝ հայաստանյան ներկայիս հասարակական-քաղաքական գործընթացի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ 2018 թվականի ապրիլը, երբ նախագահի պաշտոնը թողնելու է Սերժ Սարգսյանը: Նրա անձնական հավակնությունն է վճռորոշը լինելու հետագա քաղաքական զարգացումների տրամաբանության տեսանկյունից, և դրանից է կախված լինելու քաղաքական ստատուս քվոն:

Ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում այսօր, դա ոչ թե քաղաքական նոր ստատուս քվոյի հաստատում է և ոչ էլ հնի պահպանության փորձ, այլ մինչ այժմ եղած ստատուս քվոյի գործնականում լղոզում: Բանն այն է, որ նոր քաղաքական ստատուս քվո հաստատելու համար հարկավոր է հինը պարզապես լղոզել, քանդել, սակայն քանդել այնպես, որ այն ոչ թե փլուզվի, այլ տարրալուծվի ինքն իր մեջ:

Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունենում հենց դա, այսինքն՝ միմյանց հետ միավորվում են այնպիսի ուժեր, որոնք անցնող երկու տասնամյակի ընթացքոմ եղել են հակադիր ճամբարներում, լիովին այլ գաղափարական ափերում, լիովին այլ տրամաբանության և արժեքների մեջ, եթե անգամ այդ ամենը կրել է զուտ ֆորմալ բնույթ:

Բանն այն է, որ 2018 թվականից հետո սեփական քաղաքական ծրագրերն իրականացնելու առավել դյուրին միջավայր ունենալու համար Սերժ Սարգսյանին պետք է հնարավորինս լղոզել առկա միջավայրը, ինչն էլ տեղի է ունենում 2017 թվականի խորհրդարանի ընտրությանն ընառաջ: Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերը 2018-ից հետո կարող են արժեք և պահանջարկ ունենալ միայն այն դեպքում, եթե դրանից առաջ հնարավորինս կամ առավելագույնս արժեզրկվի հայաստանյան քաղաքականությունն ընդհանրապես: Մի բան, որը տեղի է ունենում այժմ՝ նախընտրական գործընթացում, և որը ըստ էության անկասելի է:

Ընդ որում, խոսքն այն մասին չէ, որ Սերժ Սարգսյանն այդպիսով իր քաղաքական ծրագրերի պահանջարկ կարող է ձևավորել հանրության շրջանում: Այդ առումով Սարգսյանը եթե անգամ ունեցել է փոքր շանսեր, ապա կորցրել է դրանք երևի թե մեկընդմիշտ: Խնդիրը այս դեպքում այն է, որ քաղաքականությունը մինչև հատակ արժեզրկելու միջոցով նա կարող է ընդգծվել այդ ֆոնին միջազգային կառույցների և դերակատարների համար, որոնցից ստանա աջակցություն իր հետագա քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու համար:

Այդ հարցում Սերժ Սարգսյանը ունի բարդություններ: Համենայնդեպս, դրա վկայությունն էին օրերս թե՛ Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու, թե՛ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի գնահատականները կառավարման արդյունավետության ցածր աստիճանի, կոռուպցիայի դեմ պայքարի անբավարար գործընթացի վերաբերյալ: Երկու դեսպանների հայտարարության տողատակը գործնականում այն էր, որ իշխանությունը չի ցուցաբերել քաղաքական կամք: Իսկ քաղաքական կամքի խնդիրը Սերժ Սարգսյանի մակարդակն է, և դիվանագիտական լեզվում դա բավական հստակ և հասկանալի է:

Այսինքն՝ միջազգային դերակատարները, համենայնդեպս՝ առնվազն երկու խոշոր դերակատարները՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, անբավարար են գնահատում Սերժ Սարգսյանի քաղաքական կամքը, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը քաղաքական շանս կարող է ունենալ այն դեպքում, երբ չլինի, չդրսևորվի ոչ մի այլ՝ ավելի բավարար քաղաքական կամքի ուրվագիծ, իսկ առավել ապահով լինելու համար՝ քաղաքականություն, որպես այդպիսին, չլինի ընդհանրապես:

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: