ԱՄՆ-ն այլևս քամուն չի տա քարտ-բլանշը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այսօր այցելել է Հայաստանի կառավարություն և հանդիպում ունեցել Կարեն Կարապետյանի հետ, որի ընթացքում քննարկված հիմնական թեման եղել է կոռուպցիայի դեմ պայքարը:

Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է այդ գործում Հայաստանի իշխանության այն կառույցներին աջակցելու հարցում, որոնք իրական քայլեր և կամք կդրսևորեն կոռուպցիայի դեմ պայքարում: ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել նոր կառավարության քայլերից և Կարեն Կարապետյանի հրապարակային հայտարարություններից, ըստ էության, այդպիսով՝ նրան քարտ-բլանշ տալով:

ԱՄՆ-ն, իհարկե, նույն կերպ քարտ-բլանշ էր տվել նաև նախորդ կառավարություններին, որոնք, սակայն, շատ բարեհաջող կերպով մսխեցին այդ քարտ-բլանշը, ըստ էության կոռուպցիայի դեմ պայքարի համար ստացված այդ քարտ-բլանշը վերածելով դե ֆակտո կոռուպցիայի պահպանման քարտ-բլանշի: Բայց այս կապակցությամբ ԱՄՆ դեսպանն օրերս բավական կոշտ ելույթ ունեցավ, երբ հանդես էր գալիս հայ-ամերիկյան Առևտրի պալատի առաջ՝ քննադատելով մինչ այժմ նախորդ կառավարությունների գործունեությունը և հստակ ցույց տալով, որ ԱՄՆ-ն ամենևին մտադիր չէ քարտ-բլանշները՝ լինի դա քաղաքական, բարոյական, և նաև ֆինանսական, այսպես ասած՝ քամուն տալ կամ ջուրը գցել:

Այս տեսանկյունից նոր իրավիճակը իհարկե բավական յուրահատուկ է, որովհետև ԱՄՆ-ը գործնականում շեշտադրել է նոր մոտեցման առանձնահատկությունը դեռևս դեսպանի այդ ելույթից, հստակ ակնարկելով, որ աջակցությունն այլևս լինելու է ոչ փոխադարձ տրամաբանության վրա կառուցված իրողություն և այն մսխելու պարագայում հարկ կլինի համարժեք պատասխան տալ Միացյալ Նահանգներին: Այսինքն՝ ԱՄՆ անցում է կատարում «աջակցություն պատասխանատվությամբ» կամ «պատասխանատվություն աջակցության դիմաց» մոդելին, որի պարագայում տրվող քարտ-բլանշը կամ հարկ կլինի հետ վերադարձնել, կամ փոխհատուցել այն կորցնելու դիմաց: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն իր կողմից բավական հստակ կերպով շեշտադրում է, որ լիովին պատասխանատու է աջակցության համար, կամ ինչպես ամերիկացիներն են ասում՝ պայմանը փողից թանկ է:

Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments