Խորհրդարանի ընտրության ամենակարևոր ցուցակը

Թեև ապրիլի 3-ին պարզ կլինի, թե ինչ հարաբերակցություն կունենա Հայաստանի խորհրդարանում ուժերի դասավորությունը, այնուհանդերձ՝ առկա գործընթացը արդեն իսկ վկայում է, որ խորհրդարանի ընդհանուր բովանդակությունը կամ պատկերը ավելի շուտ խճանկար կհիշեցնի, անգամ ոչ միայն ընդհանուր պատկերի իմաստով, այլ նաև առանձին ուժերի:

Այս ամենում, սակայն, կա առանցքային նշանակության մի հարց, որն իրականում օրակարգային կարող է դառնալ խորհրդարանական ընտրություններից հետո: Խոսքը Հայաստանում կապիտալի բաշխվածության պատկերի մասին է: Հայաստանում բիզնեսի և իշխանության սերտաճածությունը նորություն չէ, այն հանդիսացել է թե՛ համակարգային գլխավոր խնդիրներից մեկը, թե՛ հայաստանյան ներքաղաքական զարգացումների առանցքային խթաններից, մոտիվատորներից մեկը: Այս իմաստով քաղաքական գործընթացները հիմնականում եղել են կապիտալի խնդիրների, կապիտալի պատկերի արտացոլումը: Խորհրդարանը ոչ միայն բացառություն չի եղել, այլև ըստ էության հանդիսացել է հայաստանյան կապիտալի բաշխվածության հայելային արտապատկերը:

Եվ այս իմաստով, երբ խորհրդարանում ակնհայտորեն հասունանում է խճանկարային նոր պատկեր, երբ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ նոր խորհրդարանը իրենից ներկայացնելու է բովանդակային խճանկար, առաջ է գալիս կապիտալի, այսինքն՝ առանցքային հարցը: Խոսքը այն մասին է, որ եթե ունենում ենք խայտաբղետ խորհրդարան, ապա դա նշանակում է, որ համանման վիճակ է նաև ֆինանսատնտեսական հարթության, կապիտալի բաշխվածության առումով: Ավելին՝ մեծ հաշվով հենց կապիտալի դաշտում առկա խայտաբղետ վիճակն է, որ բերել է նաև քաղաքական գործընթացների խճանկարայնության շեշտակի աճի:

Այդ իմաստով խորհրդարանական ընտրություններից հետո խնդիրը դառնում է այն, թե ինչ զարգացումներ են ծավալվելու տնտեսական, կապիտալի դաշտում վերադասավորումների իմաստով: Ինչպիսի ուժերի հարաբերակցություն է ձևավորվելու այդ դաշտում, որը պետք է բերի 2022 թվականի խորհրդարանի արդեն առավել որոշակի և հստակ պատկերի: Դա պահանջելու է հստակեցում նաև կապիտալի դաշտում, ինչը գործնականում անխուսափելի է դարձնում սեփականության որոշակի վերաբաշխման գործընթացը: Ընդ որում, այստեղ իրավիճակը ամենևին նույնական չէ «կուլակաթափությանը», և սեփականության վերաբաշխումը հազիվ թե տեղի ունենա ագրեսիվ եղանակով: Եղանակը կլինի ներիշխանական պայմանավորվածությունների տարբերակը, անվտանգության որոշակի երաշխիքներով: Ընդ որում, գործընթացը կլինի տևական և թերևս կարտահայտվի մի շարք տնտեսական գործարքների տեսքով, որ կլինեն համակարգի տարբեր ներկայացուցիչների միջև, կամ նոր ներդրումների, որոնք կփոխեն տնտեսական ստատուս քվոն և կձևավորեն արդեն քաղաքական նոր ստատուս քվոյի որոշակիացման տնտեսական հիմքերը:

Խորհրդարանի ներկայիս ընտրությունը պարզապես «ջրի երես» է դուրս բերում սեփականության վերաբաշխման գործընթացի թիրախները, բացահայտում է թույլ օղակները, որպիսին կհանդիսանան անձինք կամ խմբերը, որոնք ներկայիս քաղաքական գործընթացում կցուցաբերեն առավել անմրցունակություն և կարձանագրեն դիրքերի զգալի հետընթաց: Այդպիսի մի շարք գործիչներ արդեն հայտնի են, ցուցակը կամբողջանա թերևս ապրիլի 3-ից հետո: Եվ սա է ըստ էության լինելու խորհրդարանական «ընտրությունների» ամենակարևոր ցուցակը:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: