Իրական հավասարությունը, ազատությունն ու եղբայրությունը

Հայաստանում իրավիճակը գնահատելիս բավական տարածված է մոտեցումը, թե մեղավորը կամ Ռուսաստանն է, կամ Ամերիկան, որոնք իրենց շահերի համար Հայաստանի հերը կարող են անիծել: Մեր հասարակությունում կա մի զգալի հատված, որը հենց այդպես է մեկնաբանում երկրի իրավիճակն ու ամեն մի խնդրի հետևում տեսնում է կամ Ռուսաստանին կամ Ամերիկային:

Իրականում այդ մտայնությունն անգամ փաստական առումով ճիշտ լինելու դեպքում էլ, եթե ենթադրենք, որ այս կամ այն խնդիրը հարուցում են ռուսները կամ ամերիկացիները, կամ ուրիշ այլ արտաքին ուժեր, ըստ էության, փիլիսոփայության առումով, ուղղակի ահավոր վտանգավոր մի մտայնություն է: Բանն այն է, որ դա պարզապես թևաթափ անող մտայնություն է, երբ ամեն ինչի հետևում տեեսնում ես արտաքին պատճառներ: Դրանով ընդամենն արդարացվում է ներքին անզորությունն ու անկենսունակությունը:

Իրականում, եթե անգամ արտաքին ուժերի ազդեցությամբ են Հայաստանում շատ խնդիրներ գոյանում, միևնույն է դրա պատճառները կրկին ներսում են, կրկին Հայաստանի իշխանությունում են և քաղաքական դաշտում, որտեղ չի դրսևորվել բավարար կամք, որ երկիրը լինի իրապես անկախ, որ երկրում լինի արդարություն, ազատություն և օրինականություն, ինչը Հայաստանը զգալիորեն զերծ կպահեր արտաքին որևէ ազդեցությունից և Հայաստանը ոչ թե տարատեսակ փորձարկումների օբյեկտ կդիտվեր, այլ կլիներ արտաքին կենտրոնների գործընկեր սուբյեկտ:

Այսինքն, մենք ենք մեղավոր, որ չենք կարողացել ստեղծել այնպիսի պայմաններ, այնպիսի պետություն, որտեղ արտաքին ուժերը չէ, որ կորոծեն այս կամ այն բանի լավ, թե վատ զարգացումը: Եվ թերևս այդ իրավիճակի փոխելու կարևոր ուղղություններից մեկն էլ պետք է լինի հանրային այդ մտայնությունը փոխելը, արտաքին ուժերի մեջ արդարացումներ որոնելը: Հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանը ունի արտաքին ազդեցությունից ձերբազատվելու այլընտրանք`դա սեփական քաղաքացիներին հարգող, նրանց իրավունքները պաշտպանող և ազատությունները երաշխավորող պետության ձևավորումն է:

Եվ դա միմիայն Հայաստանում, Հայաստանի ուժերով լուծվելիք խնդիր է, այլ ճանապարհ չկա: Եվ եթե մենք իսկապես ձեռնմուխ լինենք այդ խնդրի լուծմանը, ապա ամենամեծ ցանկության դեպքում անգամ, եթե, կրկնում ենք` հավատանք այդ միջազգային ազդեցությունների տեսությանը, որն այլ կերպ դավադրությունների տեսություն է անվանվում, ապա ոչ մի միջազգային ուժ չի կարող իր կամքը պարտադրել իր կյանքը հավասարության, ազատության և եղբայրության իրական սկզբունքով կառուցող հասարակությանն ու պետությանը:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...