Նոր մանրամասներ՝ Արագածոտնում հոր և որդու ինքնասպանության դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Ալամյանների մահվան հանգամանքները։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, փետրվարի 9-ին «Ծաղկահովիտ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Հնաբերդ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել նույն գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Դերենիկ Մեսրոպի Ալամյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի և փորձագետի հետ միասին։ Նախնական տվյալներով՝ Դ.Ալամյանն ինքնասպանություն է գործել իրենց տանը կից շինության առաստաղի մետաղյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով: Նրա դին հայտնաբերել է մորեղբայրը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 07-ի սահմաններում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով։

Քննության ընթացքում պարզվել է, որ դեպքից մեկ օր առաջ՝ փետրվարի 8-ին, մահացած է հայտնաբերվել նաև երիտասարդի հայրը՝ 1957 թվականին ծնված Մեսրոպ Ալամյանը։ Կանչով Հնաբերդ մեկնած «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապբուժօգնության խումբը հայտնաբերել է Մեսրոպ Ալամյանին՝ մահացած:

Ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից դեպքի վայրի զննության ժամանակ որդին՝ Դերենիկ Ալամյանը, հայտարարել է, որ հայրը հանկարծամահ է եղել իր ներկայությամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում՝ տան մուտքի դռան դիմաց: Մինչդեռ փետրվարի 9-ին ստացված մահվան վկայականի համաձայն՝ «մահվան հիմնական պատճառ է հանդիսացել պարանոցի օրգանների սեղմումը օղով՝ սեփական մարմնի ծանրության ազդեցության ներքո, իսկ անմիջականորեն մահվանը հանգեցրել է ստրանգուլյացիոն մեխանիկական շնջահեղձությունը»:

Արագածոտնի մարզի դատախազությունը ոստիկանությունից ստացած նյութերի հիման վրա հարուցել է քրեական գործ՝ Մեսրոպ Ալամյանի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և քրեական գործն ուղարկել Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Երկու քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հայր և որդի Ալամյանների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...