Այլազգի երիտասարդի ինքնասպան լինելու պատճառը գիտի 2 անձ. Նա գրություն է թողել այդ մասին

«Անի Պլազա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում այլազգի երիտասարդի դիակի հայտնաբերման դեպքով «Փաստինֆո»–ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Կայքի տեղեկություններով՝ նշված սենյակում հայտնաբերվել է երիտասարդի կողմից թողնված մի գրություն, որն ուղղված է եղել 2 անձի: Գրության մեջ երիտասարդը հայտնել է, որ այդ անձինք կարող են հայտնել, թե ինչու՞ է ինքը դիմել նման քայլի:

Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը:

Նախնական տվյալներով՝ երիտասարդի ինքնասպանության վարկածը կարծես թե հիմնավորվում է, թերևս այդ մասին են վկայում նրա դաստակներին արված բազմաթիվ վնասվածքները, ինչը և դարձել է մահվան պատճառ:

ՔԿ-ից հայտնել են, որ հյուրանոցային համալիրում տեղադրված տեսակցիկների ուսումնասիրմամբ պարզվել է, որ նշված սենյակ երիտասարդի մուտք գործելուց հետո այլ անձ մուտք չի գործել:

Բայց այդ, հաստատվեց նաև մեր այն տեղեկությունը, որ սենյակում գրություն է հայտնաբերվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երիտասարդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ վրացի:

Մեր տեղեկություններով՝ մահացած երիտասարդի դեմ օրերս բողոք էր ներկայացրել նրա ծանոթ մեկ այլ երիտասարդ՝ մեղադրելով իր կամքից անկախ իր հետ սեռական հարաբերություն ունենալու և դրանց վերաբերյալ լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ։

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...