Latest 10 episodes

Այսօրվա հայն այլևս առաջվանը չէ, այսօրվա հայն այլևս երբեք չի թողնի, որ իրեն կոտորեն. Հայկո

Մեկ դար ու մեկ տարի է անցել 1915թ-ից, բայց հայ ժողովուրդը շարունակում է հիշել անմեզ զոհերին, սգալ նրանց հիշատակն ու պահանջել աշխարհից արդար դատավճիռ ընդունել:

Մեզնից թերեւես յուրաքանչյուրի արմատները կարող են տանել Արեւմտյան Հայաստան, բայց գուցե ոչ բոլորս դրա մասին տեղյակ լինենք: Երգիչ Հայկոն տարիներ առաջ  իր հայրական պապիկից տեղեկացել է, որ արմատներով իրենց ընտանիքն էլ Արեւմտյան Հայաստանից է եւ որ 1915թ-ի ցեղասպանության ժամանակ իր նախնիներն էլ զոհվել են թուրք բարբարոսների ձեռքով.

երգիչը նշել է.«Իմ հայրական ընտանիքը արմատներով պատմական Սուրմալուից է՝ Իգդիրից: Արմատներիս մասին անկեղծ ասած շատ բան չգիտեմ, բայց հիշում եմ պապիկս պատմում էր, որ հայրիկիս պապը՝ Ամասյա Հակոբյանը, զինյալ հայերի շարքում է եղել, նա շատ բարի մարդ է եղել, անգամ հարևաններին օգնել է փախչել ջարդից, որոնցից շատերը կարողացել են գաղթելով փրկվել: Իսկ հետագայում ինքն էլ է եկել  Արևելյան Հայաստան,- պատմեց Հայկոն ու շարունակեց.

«Ափսոսում եմ, որ շատ տեղեկություններ չունեմ արմատներիցս, բայց պապիկս պատմում էր, որ Ամասյա պապս միշտ կանգնում էր սահմանին ու արտասվում՝ հուսալով, որ մի օր կվերադառնա իր տուն: Ցավում եմ, որ ինչպես իմ ապուպապի, այնպես էլ շատերի նախնիները այդպես էլ չկարողացան կրկին գնալ իրենց հողերն ու կարոտով հանգչեցին»:

Հայկոն դեռեւս շուտ է համարում որդուն՝ հնգամյա Արմանին, պատմել իր արմատների մասին.

«Արմանը դեռ շատ փոքր է նման պատմություններ լսելու համար, բայց նա, ինչպես ցանկացած հայ երեխա, գիտի, որ թուրքը լավ ազգ չէ, նրա համար ամեն վատ բան թուրքով է ասոցացված: Հետաքրքրականն այն է, որ մենք առանձնապես նրա մեջ այդ գաղափարը չենք սերմանել. Երեւի թե հայի գենոֆոնդի մեջ է նստած թուրք ազգի հանդեպ ատելությունը»,- նշեց Հայկոն ու հույս հայտնեց.

«Հույս ունեմ, որ մի օր ես ու Արմանը միասին Իգդիր կգնանք»:

Հետաքրքրվելով, թե ապրիլի 24-ին Հայկոն իր ընտանիքի հետ այցելո՞ւմ է Ծիծեռնակաբերդ, երգիչը նկատեց.

«Այդ օրը բոլորս անասելի ցավ ենք զգում, միշտ չէ, որ հաջողվում է գնալ, քանի որ այդ օրերին սովորաբար աշխատանքներ են լինում, բայց ամեն ինչ անում եմ, որպեսզի ժամանակ հատկացնեմ եւ նաեւ այդ կերպ ընտանիքիս հետ հարգենք անմեղ զոհերի հիշատակը: Բայց պետք է մի բան էլ շեշտեմ՝ այո, հարկավոր է հիշել ու պահանջել, բայց չպետք է ողբի մեջ միշտ ապրենք, պետք է միշտ հիշել, որ այսօրվա հայն այլեւս առաջվանը չէ, այսօրվա հայն այլեւս երբեք չի թողնի, որ իրեն կոտորեն, իսկ դրա ամենավառ ապացույցը եղավ ընդամենը օրեր առաջ տեղի ունեցած արցախյան քառօրյա պատերազմը: Մենք եղել ենք, կանք ու միշտ կլինենք, մենք հաղթանակած ազգ ենք»:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments