Latest 10 episodes

Ինքս ինձ հետ անկեղծ չէի լինի, եթե գնայի Ստեփանակերտ ու քնեի հյուրանոցում, իսկ մեր տղերքը կյանք տալով սահման պահեին. Սոս Ջանիբեկյան

«Գործընկերներս շատ մեծ գործ են արել, շատ եմ հարգում նրանց խիզախությունը, որ լարված օրերին այնտեղ էին, նրանք շարժ մտցրեցին Ստեփանակերտում, արցախցիներին ոգևորեցին, բայց ես իսկապես ինքս ինձ հետ անկեղծ չէի լինի, եթե գնայի Ստեփանակերտ ու քնեի հյուրանոցում, սրճարանում սուրճ խմեի, իսկ մեր տղերքը մի քանի կիլոմետր հեռավորության վրա կյանք տալով սահման պահեին: Բացի այս, կարծում եմ, զինվորի կողքին լինելու համար զինվոր պետք է լինել, այլ ոչ թե նրան մի քանի կիլոմետր մոտ կանգնելով բարձրաձայնել, որ զինվորի կողքին եմ: Եթե ես չունեմ այնքան գիտելիք և մարտական պատրաստվածություն, որ կարողանամ ռմբակոծություն կանխել, ավելի լավ է մնամ իմ տեղում և ավելորդ բեռ չդառնամ»- ասաց դերասան Սոս Ջանիբեկյանը:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների օրերին, դերասանը կարծիք էր հայտնել, թե այս օրերին Արցախ մեկնելն անիմաստ է, ինչն էլ նրա գործընկերներից  շատերի վրդովմունքի պատճառ էր դարձել: «Իհարկե, մարդիկ կային, ովքեր ինձնից նեղացած էին: Անսահման անկեղծությամբ կրկնում եմ, որ նեղացնելու միտում չունեի, պարզապես այդ կերպ պատասխանեցի այն բազմաթիվ նամակներին, որտեղ մարդիկ ինձ հորդորում էին գնալ Արցախ: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր դեռ նեղանում են ինձնից, ըստ իս, դա արդեն նրանց խնդիրն է, ես նեղացնելու ցանկություն չունեի, ես ներկայացրել եմ իմ տեսակետը»,-հավելեց դերասանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Սոս Ջանիբեկյանն անդրադարձավ նաև Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի՝  վերջերս կայացած հեռուստատեսային պրեմիերային, որում նկարահանվել է նաև ինքը: «Թող անհամեստություն չթվա, բայց այս ֆիլմում իմ կերպարի և իմ աշխատանքի վերաբերյալ դեռևս միայն դրական կարծիքներ եմ լսել, ինքս էլ կարծում եմ, որ հաջողվել է այս աշխատանքս: Առհասարակ ֆիլմի վերաբերյալ միայն գովեստի խոսքեր եմ լսել և հազվադեպ որոշ քննադատություններ: Այս առումով էլ իմ անձնական կարծիքը արտահայտելով՝ ուզում եմ նշել, որ այսօրվա հայկական շուկայում և իմ տեսած պատերազմի մասին նկարված ֆիլմերի շարքում «Թևանիկն» ինձ համար առանձնանում է  այնքանով, որ ես իսկական ֆիլմ եմ նայում: Իսկապես՝ այս պարագայում գոնե գեղարվեստական ֆիլմ եմ նայում, կինեմատոգրաֆիայի արտադրանք, քանի որ այսօր հայկական շուկայի ֆիլմերի զգալի մասը պարզապես ծավալուն սկետչներ են, մանրապատումներ, տեսահոլովակներ, բայց ոչ գեղարվեստական ֆիլմեր: «Թևանիկ»-ում կարելի է տեսնել սցենար, դրամատուրգիա և կինոյի լեզու»:

Սոսը պատմեց, որ «Թևանիկ» ֆիլմում նկարահանվելու համար երկար է պատրաստվել, հատուկ մասնագետի մոտ յուրացրել է արցախյան բարբառը, զրուցել է զինվորականների հետ և, հատկապես, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ, ում պատանեկությունն անցել է պատերազմյան ժամանակաշրջանում: Նա երկար փորձել է հասկանալ կռիվ տվող մարդու հոգեբանությունը: Նրա խոսքով՝ ֆիլմի ողջ անձնակազմը միայն մեկ նպատակ է ունեցել՝ ստեղծել ֆիլմի թեմային համահունչ աշխատանք և կոմերցիոն նկատառումներ չունենալ. «Այս ֆիլմի համար աշխատելիս՝ անձամբ ես ոչ մի շարժառիթ չեմ ունեցել, բացի ինձ համար շատ արժեքավոր թեման»,- նշեց նա

«Թևանիկ» ֆիլմում ներկայացված հերոսների և մեր իրականության հետ զուգահեռներ տանելով՝  Սոս Ջանիբեկյանը նկատեց. «Ես կարողանում եմ այնքան ուժ գտնել իմ մեջ, որ հարցերին նայեմ ոչ թե մենթալիտետային, այլ համամարդկային կերպով: Իրականում ես շատ կցանկանայի, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ լավ հարևաններ լինեինք, որպեսզի միմյանց հանդեպ վրեժխնդրություններն ու չարությունները վերանային, բայց ցավոք,պատմական ճակատագրով մեզ տրված են թշնամի հարևաններ: Ամեն դեպքում, ես գիտեմ, որ արդարությունն ու բարությունը մեր ձեռքում է, իսկ արդարությունն ու բարությունը հաղթող է և մենք հաղթելու ենք»:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: