Latest 10 episodes

Արմենչիկ.«Այն կոգեւորի մեր զինվորներին ու ժողովրդին»

Արմենչիկն օրեր առաջ ներկայացրեց իր նոր` «Հայրիկ»տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է նաեւ որդին: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ երգը նվիրված է իր եւ, առհասարակ, բոլոր հայրերին.«Երկար տարիներ մտածում էի այդ մասին, եւ երբ այս երգը ներկայացրին ինձ, անմիջապես հասկացա, որ իմ ուզածն է: Կարծում եմ` մեր հայրերը արժանի են իրենց մասին երգ ունենալ: Արձագանքները շատ դրական են»: 

Արմենչիկը` որդու հետ


Երգիչը մեզ հետ զրույցում նշել է, որ փոքրիկ Մայքլը հաճույքով է մասնակցել նկարահանումներին, սիրում է երաժշտության աշխարհը, նաեւ աշխատել տեսախցիկների հետ, բայց թե ապագայում իր ուղին կընտրի, թե` ոչ, դժվարացել է պատասխանել: 

Նա պատրաստվում է «Արցախ» անվամբ երգ ներկայացնել.«Այն կատարել եմ դեռ 1993 թվականին, երբ 13 տարեկան էի: Ազգագրական երգ է, որը միշտ հայրս է երգել: Արցախյան վերջին իրադարձություններից ելնելով` որոշեցի նորից երգել: Կարծում եմ` կոգեւորի մեր զինվորներին ու ժողովրդին: Նոր գործիքավորումը կատարել են Կարենը եւ Սեւակը, իսկ ձայնագրման աշխատանքներն իրականացրել է «Artur & Bina» փրոդաքշնը»: 

Արմենչիկի ընտանիքը


«Արցախ» երգն Արմենչիկը նախատեսում է կատարել ապրիլի 30-ին կայանալիք իր մոսկովյան մենահամերգի ժամանակ, որը կազմակերպվում է Արցախին աջակցելու նպատակով: 

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments