Վիկա Մարտիրոսյանը՝ պարի միջազգային օրվա և 2-րդ անգամ մայրանալու մասին

Այսօր պարի միջազգային օրն է: 

Մեզ հետ զրույցում Վիկան նախ շնորհավորեց իր պարուսույցներին ու սաներին, ինչպես նաեւ կոլեգաներին.

«Շնորհավորում եմ առաջին հերթին իմ պարուսույցներին, իմ սաներին, հետո նաեւ իմ կոլեգաներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Սա մեր տոնն է, որն ամեն տարի պարուհիներով մեծ ուրախությամբ ենք նշում: Այս օրը ես անցկացնում եմ աշխատավայրում՝ հենց աշխատելով միմյանց շնորհավորում ենք ու մաղթում ստեղծագործական մեծ հաջողություններ: Ի դեպ՝ ուզում եմ շնորհավորել նաեւ հայրիկիս ու մայրիկիս, որոնց պարի հանդեպ մեծ սիրո ու նվիրումի շնորհիվ ես էլ ընտրեցի պարի ուղին»:

Վիկա Մարտիրոսյանը համարում է, որ պարի հանդեպ իր սերը փոխանցվել է ժառանգաբար, նրա խոսքով, ուրախ կլինի, եթե իր երեխաների դեպքում էլ ժառանգականության գործոնն աշխատի.

«Ես ծնողներիցս ժառանգեցի այս արվեստի հանդեպ սերը, որը հետագայում կրկնապատկվել է աշխատանքով: Շնորհակալ եմ ծնողներիս ինձ համար լավ օրինակ լինելու համար, շատ ուրախ կլինեմ, որ երեխաներս էլ հետագայում ընտրեն այս ուղին, բայց եւ երբեք նրանց չեմ ուղղորդի դեպի պարարվեստ. Եթե ապագայում նրանք չցանկանան ընտրել պարը, երբեք չեմ ստիպի: Իմ պարագայում էլ ծնողներս թողել են իմ ընտրությանն ու ես  ընտրեցի պարը, ես ինքս նրանց ստիպեցի, որպեսզի ինձ տանեն բալետի դասերի եւ հետագայում էլ իմ նախաձեռնությամբ արմատներ գցեցի այս արվեստում»,- պատմեց պարուհին ու ավելացրեց.

«Պարելիս ես արտահայտում եմ իմ ողջ զգայական աշխարը, պարն ինձ օգնում է լիցքաթափվել, միայն լավ էներգիա ստանալ ու փոխանցել: Անգամ սրտնեղած իրավիճակում պարի միջոցով ես մոռանում եմ ամեն ինչ: Պարը միջոց է, որն ինձ օգնում է ավելի գեղեցիկ ապրել»:

«Ամարաս» պարային խումբն այս տարի հասցրեց բավականին մեծ աշխատանքներով ներկայանալ՝ հանդես գալով մենահամերգով եւ  տեսահոլովալկով, գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ առաջիկայում խումբը նոր ծրագրեր ունի, արդեն հասցրել է նկարահանվել սիրված երգիչների տեսահոլովակներում, որոնք շուտով կհանձնվեն հեռուստադիտողի դատին:

Ի դեպ՝ արդեն շատերը գիտեն, որ Վիկա Մարտիրոսյանը սպասում է իր երկրորդ բալիկին, որդին կծնվի ամռանը: Մեզ հետ զրույցում Վիկան նշեց, որ կաշխատի մինչեւ հղիության վերջին ամիսը եւ դեկրետային դադար չի վերցնի.

«Ինչպես առաջին փոքրիկիս դեպքում, այնպես էլ երկրորդի դեպքում ես շարունակում եմ հղիության ողջ ընացքում աշխատել ու ստեղծագործել: Հուսամ այսպես էլ կշարունակվի եւ ոչ մի խնդիր չի լինի: Ավելին՝ բալիկս պետք է ծնվի հուլիսին, միաժամանակ այդ ամսին ես իմ սաների հետ հաշվետու համերգ ունեմ նախատեսած, որն անպայման պետք է իրականացնեմ, այնպես որ, որդուս ծնունդից անմիջապես հետո կանցնեմ աշխատանքի»,- նշեց Վիկան, իսկ կազմվածքի վերականգնման մասին խոսելիս՝ ավելացրեց.

«Այս դեպքում էլ ինչպես առաջին բալիկիս ժամանակ, հուսամ նաեւ երկրորդ բալիկիս դեպքում այդ խնդիրը չեմ ունենա: Հիմա էլ հղիության ընթացքում ավելրոդ քաշ չեմ հավաքել, այնպես որ այդ խնդիրն ինձ համար գոյություն չունի, ես հատուկ ոչինչ չեմ անում նիհարելու համար, իմ օրգանիզմը շատ արագ է վերադառնում իր մշտական քաշին»:

Վիկա Մարտիրոսյանը նկատեց, որ որդու անունը արդեն որոշել են, բայց դեռեւս  չցանկացավ կիսվել հանդիսատեսի հետ:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: