Ջազն ազատ երաժշտական ոճ է, այդ իսկ պատճառով աշխարհը տարված է ջազով. Զարուհի Բաբայանը շնորհավորում է բոլոր ջազմեններին ու ջազասերներին


Ջազն ապրելաձեւ է, կոնկրետ ընտրություն, որը խոսում է ոչ միայն երաժշտական ճաշակի, այլեւ մարդու տեսակի մասին, ջազը կյանք է.  այսօր ջազի միջազգային օրն է:

Օրվա թեմայի շուրջ Life.panorama.am-ը խոսել է երգչուհի Զարուհի Բաբայանի հետ, ով բազմիցս է ասել՝ ես մեծացել եմ ջազի ներքո եւ ուղղակի ընտրել եմ ջազը: Եվ չնայած երգչուհին առավել շատ ներակայացնում է էստրադային կատարումներ, այնուամենայնիվ, իր խոսքով, երբեք չի հեռանում ջազից.

«Նախեւառաջ ուզում եմ շնորհավորել բոլոր ջազմեններին ու ջազասերներին, մաղթում եմ ստեղծագործական բուռն կյանք, որպեսզի իրենց միջոցով երաժշտության այս տեսակը մշտապես հնչի եւ սիրվի»,- նշեց երգչուհին:

Զարուհի Բաբայանը սրտնեղում է, որ համեմատաբար քիչ է ներկայանում ջազ կատարումներով, բայց եւ հավելում.

«Չգիտեմ ինչու՝ վերջերս համեմատաբար քիչ եմ ներկայանում ջազ կատարումներով, բայց իմ կյանքում ջազը միշտ կա: Ցավոք, վերջին տարիներին համերգները անհամեմատելիորեն կրճատվել են, հետեւաբար նոր կատարումներով հանդես գալ եւս հաճախ հնարավոր չէ: Ինչեւէ, որքան էլ ուշ-ուշ ջազ երգեմ, միեւնույն է, այն իմ ամենասիրելի ժանրն է, ի դեպ՝ ջազի ամենամեծ հարստություններից մեկն այն է, որ ջազի շնորհիվ հնարավոր է մատուցել յուրաքանչյուր ոճ՝ ֆոլկ, դասական երաժշտություն, էստրադա, դրա համար ես անգամ իմ էստրադային կենդանի կատարումները անպայման ջազային ելեւէջներով եմ փորձում ներկայացնել: Ջազն ազատ երաժշտական ոճ է, այդ իսկ պատճառով աշխարհը տարված է ջազով»:

Ի դեպ՝ ապրիլ ամիսը ջազով լեցուն է եղել Զարուհի Բաբայանի համար, ավելին՝ կատարվել է իր մանկական երազանքը.

«Ապրիլ ամիսն աշխատանքային իմաստով ինձ համար բեղումնառատ էր: Ես հանդես էի գալիս «Վերածնունդ» փառատոնում որպես ժյուրիի անդամ, որի շրջանակում կատարվեց իմ մանկական երազանքը ու ծանոթացա աշխարհահռչակ երաժիշտ, ջազմեն  Սերգեյ Մանուկյանի հետ, ում համերգին մասնակցել էի դպրոցական տարիքում: Փառատոնի շրջանակներում Երեւանում էր նաեւ ջազմեն Ադամ Տերացույանը, ժյուրիի կազմում էր նաեւ Երվանդ Երզնկյանը եւ այլք:  Փառատոնի երեք օրերի ընթացքում շատ կարեւոր զրույցներ ու հանդիպումներ ունեցա, նոր ծանոթությունների ու համագործակցությունների հիմքեր դրվեցին, որոնց պտուղները հուսամ շուտով տեսանելի կլինեն: Իմ երազանքների Սերգեյ Մանուկյանն ինձ անգամ երգ նվիրեց, որը մոտ ապագայում կհանձնեմ հանդիսատեսի դաստին: Ինձ համար շատ մեծ ձեռքբերում էր նաեւ այն, որ հայտնի երաժիշտ Ռուբեն Ահարոնյանի հետ որոշեցինք համագործակցել եւ մայիսի 6-ին կայանալիք իր համերգին միասին հանդես կգանք: Այնպես որ ապրիլ ամիսն ինձ համար ջազով լի էր, ինչի համար շատ ուրախ եմ»,- պատմեց երգչուհին:

Անդրադառնալով այն մարդկանց, ովքեր ասում են, թե ջազ չեն սիրում, Զարուհին նշեց.

«Շատերին թվում է, թե ջազը միայն իմպրովիզացիա է, բայց այնքան ճյուղեր կան ջազի մեջ, որ մարդ անգամ կաող է խճճվել: Ջազն այնքան գեղեցիկ ու հնչեղ երաժշտություն է, որ ես չեմ հավատում, թե կան մարդիկ, ովքեր չեն սիրում այն: Ես չեմ հավատում, որ մարդ կարող է մեկ ժամ ջազ լսելուց հետո չսիրել այն, դա ուղղակի անհնար է: Պարզապես ինչպես երեխան դպրոցում որեւէ առարկա յուրացնելիս դժվարանում է ու ասում, որ չի սիրում այն, այնպես էլ այս պարագայում մարդկանց մի խումբ կա, որոնք վախենում են ու կարծում են, թե ջազն անհասկանալի ու անհասանելի երաժշտական ոճ եւ պետք է գիտակ լինել, որ սիրեն այն: Եթե կոտրվի այդ վախը, հաստատ ջազասերները կավելանան, սա հրաշալի երաժշտություն է»:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: