Մենք իսկական հայկական ավանդական հարսանիք կունենանք. Այսօր Մոսո Կարապետյանի հարսանիքն է

Այսօր ֆուլհաուսցի Հրաչի՝ նույն ինքը դերասան Մոսո Կարապետյանի հարսանիքն է: փեսացուն հայտնեց, որ իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է.

«Չնայած հիմա մեր երկրի համար դժվար ժամանակներ են եւ իրականում ցանկություն կար մեր ամուսնությունը տեղափոխել, բայց ամեն ինչ նախապես ծրագրված էր ու հնարավոր չէր հետաձգել:  Իհարկե, այս ամենի մեջ կա նաեւ իր մեծ դրական կողմը՝ ծնվում է մի նոր հայկական ընտանիք»,- նշեց Մոսոն ու պատմեց իր եւ Քրիստինայի հարսանիքի մանրամասների մասին.

«Մեր պսակադրությունը կկայանա «Սուրբ Սարգիս Եեկեղեցում: Այս Եկեղեցու հետ կապված առանձնացված պատմություն չունենք, բայց երկուսս էլ շատ ենք սիրում այն: Կարեւոր չէ, որ եկեղեցում է կայանում պսակադրության կարգը, գլխավորը Աստծո օրհնությունը ստանալն է: Հարսանեկան խնջույքը տեղի կունենա «Ադորա» ռեստորանային համալիրում, ուր ներկա կգտնվեն մեր հարազատները, ընկերները, մարդիկ, ովքեր ուրախ կլինեն մեզ հետ կիսել մեր ամենաերջանիկ օրը»:

Հետաքրքրվելով՝ ամերիկյան, թե հայկական ավանդույթներով կանցնի հարսանիքը, քանի որ Քրիստինան ծնվել եւ մեծացել է ԱՄՆ-ում, Մոսոն պատասխանեց.

«Կարեւոր չէ, թե որտեղ է ծնվել ու մեծացել նա, կարեւորն այն է, որ Քրիստինան մեծացել է հայկական ընտանիքւոմ, ուր շատ արժեւորվել են հայկական ավանդույթների պահպանումը: Մենք իսկական հայկական ավանդական հարսանիք կունենանք»:

Ի դեպ՝ Մոսոն հայտնեց, որ այսօր Քրիստինային անակնկալ է սպասվում, որի մասին դերասանը դեռեւս չցանկացավ բացահայտել:

Մոսո Կարապետյանը դեռեւս չգիտիէ ինքն ու Քրիստինան կապրեն Հայաստանում, թե կտեղափոխվեն ԱՄՆ.

«Այնպես չէ, որ ամուսնանում եմ, որ գնամ ԱՄՆ ապրելու: Քրիստինան շատ է սիրում Հայաստանը, իրեն կատարյալ է զգում այստեղ, անգամ չի ուզում վերադառնալ ԱՄՆ, այնպես որ առաջիկայում հաստատ այստեղ կապրենք, իսկ թե հետագայում ինչ կլինի, ցույց կտա ժամանակը»,- հավելեց փեսցուն:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Ընտրարշավի տապալվող գիծը
Comments
Hay
4 May 2016 03:15
Normal marde amerikayic hayadtan hars chi gna. Voch ernek kez axjik jan.
+1
Lilo
3 May 2016 02:24
Erkusnel inch ahavor rabiz u anmakardak tesk unen....te et axchka tsik hnadaryan sanrvatske te et txu bandit teske.
+1

Name: