Latest 10 episodes

Եվրատեսիլում դրոշների արգելքը զայրացրել է պաղեստինցիներին

Եվրատեսիլ երգի մրցույթի կողմից որոշ դրոշների արգելքը, որոնց թվում է նաև Պաղեստինի դրոշը, զայրացրել է պաղեստինցիներին։

Պաղեստինի ազատագրման կազմակերպության երկրորդ հրամանատար Սաեբ Էրակատը Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարին ուղղված նամակում այս որոշումն անվանել է «լիովին անհիմն ու անընդունելի»։

«Մենք կոչ ենք անում անհապաղ վերացնել այս ամոթալի որոշումը»,-գրել է Էրակատը՝ նշելով, որ Պաղեստինը ճանաչէլ է աշխարհի 138 երկիր։

Եվրոպական հեռարձակողների միությունը նախորդ շաբաթ հրապարակեց արգելված դրոշների ցանկը, որոնց թվում էր նաև Լեռնային Ղարաբաղի, Կոսովոյի, Հյուսիսային Կիպրոսի, Իսպանիայի Բասկերի տարածաշրջանի և Իսլամական պետության դրոշները։

Եվրոպական հեռարձակողների միությունը ֆեյսբուքյան գրառման միջոցով ներողություն էր խնդրել և գրել, որ այն եղել է նախնական ցանկ, որը սխալմամբ է հրապարակվել։

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: