Latest 10 episodes

Քիմ Քարդաշյանը հիացրել է բոլորին՝ հայտնվելով Met Gala-ի կարմիր գորգին

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում անցկացված Met Gala-ի կարմիր գորգին ուղղակի ցնցել է բոլորին։ 35-ամյա Քիմը Met Gala-ին ժամանել էր ամուսնու՝ 38-ամյա Քանյե Ուեսթի հետ։ Քիմն ու Քայնեն կրում էին Balmain-ի հագուստներ։ 
 
Քիմն իր արծաթագույն զգեստով ուղղակի զարմացրել է և ցուցադրել իր տպավորիչ նիհար մարմինը որդու՝ Սենթի, ծնվելուց հետո։ Զգեստն ամբողջությամբ ընդգծում էր մարմնի բարեմասնությունները։ Զգեստի հետ Քիմը կրում էր արծաթագույն  բարձրակրունկներ։
 
Քիմն իր գլամուրային տեսքն ամբողջացրել էր սև մազերով, որոնք ուղիղ հարդարված էին, մարմնագույն շրթներկով ու smoky-eye դիմահարդարմամբ։
 
Քանյեն, սակայն արժանացել է քննադատությունների իր պատառոտված ջինսե տաբատի պատճառով։ Երկրպագուները համացանցում գրել են, որ Met Gala-ն այն վայրը չէ, որտեղ կարելի է գնալ ջինսերով։ Ջինսի հետ Քանյեն կրում էր Balmain-ի քարերով պատված պիջակ:
Նշենք, որ Met Gala-ն ամենամյա դրամահավաքի միջոցառում է, որից ստացված գումարներն ուղղվում են Նյու Յորքի «Metropolitan Museum of Art's Costume Institute»-ին։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments
bbb
3 May 2016 17:12
ha shat "nihara" putanken, esa shunche kpchi xexchi. namanavand hetuyke
+1