Արմեն Աշոտյանը կոչ է անում աջակցել Իվետա Մուկուչյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կոչ է անում աջակցել «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանին: Այս մասին Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի ՖԲՀ, ապրիլյան պատերազմը, մեր կորուստները և սահմանային լարվածությունը իրենց դրոշմն են թողել մեր կյանքի վ րա։ Շատ բան են փոխել ու փոխում։ Միաժամանակ ուզում եմ հիշեցնել «Եվրատեսիլ»-ում մեր մասնակցի մասին։ Իվետա Մուկուչյանը, ով բոլորիս նման այս օրերին լարված էր և ապրումներով լի, ով, զոհված տղերքի մասին լսելով, սիրտ չուներ համերգներ տալու և ելույթ ունենալու, ներկայացնելու է Հայաստանը` մեզ բոլորիս։ Նա մեր աջակցության կարիքը ունի, մեր երկրպագության, սատարման և գովազդի։ Փորձենք մինչ մրցույթ ընկած ժամանակահատվածը օգտակար լինել նրան, որ բարձր մնա Հայաստանի անունը ու մեր եռագույնը»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքային LoveWave ստեղծագործությամբ:

Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչի ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: