Աննա Վինտուրը խստիվ զգուշացրել է Քիմ Քարդաշյանին

Անցած տարի Քիմ Քարդաշյանը խախտել է Կոստյումի ինստիտուտի պարահանդեսի ժամանակ սելֆի չանելու Աննա Վինտուրի խնդրանքը: Այս տարի Աննան որոշել է անհատապես դիմել Քիմին ու ևս մեկ անգամ նրան զգուշացնել ամենամյա հանդիսության կանոնների փոփոխության մասին, հայտնում է starslife.ru-ն:

«Աննա Վինտուրը Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին ուղղված պաշտոնական նամակ է գրել, որում հայտարարել է, որ նրանց արգելված է որևէ լուսանկար անել Կոստյումի ինստիտուտի պարահանդեսի ժամանակ:

Անցած տարի, երբ ամուսինները չենթարկվեցին և լուրջ չընդունեցին նրա խոսքերը, Աննան զգաց՝ ինչպես են իրեն դրանով հրապարակավ ստորացրել: Այս տարի նա որոշել է նախօրոք գործել: Նա նրանց ասել է, որ չի ցանկանում նրանց ձեռքերին հեռախոսներ տեսնել ամբողջ երեկոյի ընթացքում: Եթե նրանք այս անգամ էլ չհնազանդվեն, այսուհետ իրադարձության հրավեր չեն ստանա»,- պատմել է ներքին աղբյուրը:

«Քանյեին և Քիմին բոլորովին դուր չեն եկել Աննայի արտահայտությունները: Նրանք նաև կարծում են, որ նրա սելֆիի արգելքը Կոստյումի ինստիտուտի պարահանդեսի ժամանակ պարզապես ծիծաղելի է»,- ասել է աղբյուրը:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: