Latest 10 episodes

Լուսինեի, Իրինայի եւ իրենց անուշիկ դուստրերի զբոսանքը

Յուրքանչյուր կնոջ երազանքն է զգալ մայրության բերկրանքը: Գեղեցկուհի քույրեր Իրինա եւ Լուսինե Թովմասյանները շատ երջանիկ են, երբ ամեն առավոտ արթնանում են իրենց փոքրիկների ձայներից: Լուսինեն  զրույցում պատմեց բնույթով ակտիվ, անվախ Արիանայի մասին:

«Արիանան իր ակտիվությամբ, եռանդով ինձ շատ է նման, բայց ի տարբերություն ինձ՝ ես մանուկ հասակում միշտ մայրիկիս հետեւից լացում էի: Փառք Աստծո, Արիանան այդպիսին չէ: Ես երբեմն աշխատանքի բերումով բացակայում եմ երկրից եւ շատ անհանգիստ կլինեի, որ նա լաց լիներ: Երբ հեռու եմ լինում նրանից, շատ եմ կարոտում, հատկապես այն, որ առավոտ կանուխ ինձ արթնացնում է»,- նշեց Լուսինեն:

Նրա խոսքով՝ փոքրիկ հրաշքը շատ է սիրում զբոսնել, խաղալ երեխաների հետ: Երեւանում նրա ամենասիրելի վայրերից է Շառլ Ազնավուրի հրապարակը:

Իսկ երեք գեղեցկուհիների մայր Իրինան օրվա ընթացքում ձգտում է ամեն ինչ հասցնել եւ ազատ ժամանակն անցկացնել իր դուստրերի հետ:

«Որքան էլ օրվա ընթացքում զբաղված լինեմ, հոգնեմ, միեւնույն է, ժպտում եմ, երբ տեսնում եմ աղջիկներիս: Ճիշտ է, երեք երեխա մեծացնելը, դաստիարակելը մեծ ջանք է պահանջում, բայց այդ հոգնածությունն այնքան հաճելի է, որ արժե: Երբ նրանց աչքերում ժպիտ ես տեսնում, կյանքով ես լցվում»,- ասաց Իրինան:

Իրինան եւ Լուսինեն իրենց երեխաների հետ հաճախ են հավաքվում տանը: Ինչպես գեղեցկուհի քույրերն են պատմում, «տանը տիրում է գժական մթնոլորտ»՝ երգ, պար, խաղեր եւ այլն…

«Նրանց հետ մեր օրը իսկական հրաշքի է վերածվում: Աննկարագրելի է այդ պահը, երբ բոլորս միասին ենք»,- նշեց Իրինան:

Նույն աննկարագրելի մթնոլորտն էր տիրում նաեւ ֆոտոշարքի ժամանակ: Հատկապես, մեզ զարմացրեց Արիանայի քաջությունը: Նա ոչնչից չէր վախենում՝ խաղում էր շների հետ, վազվզում, ցատկոտում, սահում եւ այլն: Իսկ Իրինայի դուստրերը՝ Ալվինան եւ Մարիան, բնույթով ավելի հանգիստ, բայց երեխաներին բնորոշ ակտիվությամբ խաղում էին իրար հետ:

 

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: