Գարիկը մեզ մոտ հյուրի կարգավիճակում էր. Վաչե Թովմասյանը՝ «Քարե դարդ»-ի մասին

Երեկ «Քարե դարդ»-ի հերթական սերիայի ժամանակ հեռուստադիտողները անակնկալ կերպով սիթքոմի շրջանակում տեսան դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանին: Հաճելի անակնկալից հետո «Քարե դարդ»-ի երկրպագուներին մի հարց է հետաքրքրում՝ արդյոք Գարիկն այսուհետ կհամալրի սիթքոմի հերոսների շարքը:

Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է «Քարե դարդ»-ի պրոդյուսեր եւ դերասան Վաչե Թովմասյանի հետ:

«Գարիկը մեզ մոտ հյուրի կարգավիճակում էր ու հետագա մյուս սերիաներում նա չի նկարահանվի, փոխարենը, մենք հաճախ կունենանք հայտնի հյուր-հերոսներ, ովքեր  տարբեր սերիաներում իրենց ներկայությամբ էլ ավելի կհետաքրքրացնեն սիթքոմը»,- նշեց Վաչեն:

Հարցին՝ նման աշխատելաոճը նոր հետաքրքրություն առաջացնելու, թե՞ հավելյալ վարկանիշ ձեռք բերելու նպատակ է հետապնդում, պրոդյուսերը պատասխանեց.

«Գիտեք, նման աշխատելաոճը հատուկ է սիթքոմներին: Արտասահմանյան սիթքոմներում եւս մենք կարող ենք տեսնել Բրիթնի Սփիրսին, Էնրիկե Իգլեսիասին, հայտնի «Friends»-ում մենք տեսել ենք Ջուլիա Ռոբերթսին, այսինքն՝ սա շատ նորմալ եւ ընդունված ձեւաչափ է, որը մենք էլ ենք ի սկզբանե գործածել: Մեր հետեւորդները կհիշեն, որ նախորդ եթերաշրջանում Արամեն եւս փոքրիկ դրվագով ներկայացավ, առաջիկայում էլ կլինեն շատ սիրված դեմքեր, որոնք սիթքոմին կապահովեն հավելյալ հետաքրքրություն»:

Որպես պրոդյուսեր՝ Վաչե Թովմասյանը նկատեց, որ նոր եթերաշրջանը նախորդից ավելի ջերմ է ընդունվել, պարզապես մարդկանց տրամադրությունն այնքան էլ բարձր չէ ժամանցային հաղորդումներին արձագանքելու համար.

«Ապրիլ ամիսը մեր երկրի համար շատ լարված էր, անգամ մտածում էինք որոշ ժամանակ նոր սերիաներ չնկարահնել, սակայն հետո որոշեցինք, որ պետք է մարդկանց նաեւ ծիծաղ ապահովենք, որպեսզի գոնե մի փոքր հեշտ հաղթահարենք սահմանագծում տիրող լարվածությունը»,- հավելեց Վաչեն:

Ի դեպ՝ «Քարե դարդ»-ը կներկայացվի շոու ներկայացման տեսքով, որը Վաչե Թովմասյանի խոսքով, կլինի աշնանը.

«Ներկայացումը կլինի աշնանը, սակայն չի լինի հեռուստատեսային բովանդակությամբ, այն ավելի շատ կհետաքրքրի երեխաներին. Ներկայացման տեսքով մենք կաշխատենք երեխաների համար»,- ավարտեց Վաչե Թովմասյանը:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: