«Եվրատեսիլ»-ի դրոշների քաղաքականությունը փոխվել է. Արցախի դրոշի հանդեպ տոլերանտություն կցուցաբերվի

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է տարածել, ըստ որի «Եվրատեսիլ» երգի մրցույթի դրոշների քաղաքականությունը փոփոխության է ենթարկվել: Միության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության համաձայն` մի շարք մասնակից պատվիրակությունների հետ կառուցողական զրույցներից հետո մրցույթի կազմակերպիչները որոշում են կայացրել թուլացնել դրոշն երի քաղաքականության խստությունը և թույլատրել ազգային, տարածաշրջանային և տեղական դրոշների մասնակցությունը ևս:

Նախապես թույլատրված են եղել ՄԱԿ-ի անդամ երկրների, ԵՄ-ի և ծիածանի գույներով դրոշները:

Եվրոպական հեռարձակողների միությունը նաև առաջարկել է ավելի հանդուրժողական մոտեցում այլ դրոշների նկատմամբ, քանի դեռ հանդիսատեսը կհարգի մրցույթի ոչ քաղաքական բնույթն ու դիտավորյալ չի փորձի դրոշներով փակել տեսախցիկների տեսարանը:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...