Հաճախորդների մեծամասնությունը չգիտի, որ դա իմ գեղեցկության սրահն է. Լիկա Սալմանյանը՝ բիզնեսի ու անձնականի մասին

Life.panorama.am-ը զրուցել է երիտասարդ դերասանուհի Լիկա Սալմանյանի հետ, ով վերջին ամիսներին էկրաններին չի երեւում, բայց փոխարենը այդ ընթացքում համալրել է երիտասարդ բիզնես լեդիների շարքը:

-Լիկա, «Դոմինո»-ի առաջին եթերաշրջանից արդեն երկար ժամանակ է անցել, որից հետոՁեզ այլ նախագծերում դեռեւս չենք տեսնում, էկրաններ վերադառնալու պլաններ կա՞ն:

- Ինձ համար էկրաններին հայտնվելը ինքնանպատակ չէ, կարեւորը՝ բազմաթիվ առաջարկների մեջ ճիշտ կողմնորոշումն է, իսկ ես այս պահին հենց դրանով եմ զբաղված:

-Հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց հումորային սերիալից, բայց առավել շատ սիրվեցիք«Հարազատ թշնամի» սերիալում, հետո կրկին ներկայացաք հումորայիննախագծում: Նման հաջորդականությունը առաջարկների՞, թե՞ ձեր նախընտրություններիարդյունքն է:

- Այդ հաջորդականությունը ավելի շատ պատահականության եւ մի փոքր էլ այլ ժանրում ինձ փորձելու ցանկության արդյունք էր:

-Շարունակելով նախորդ թեման՝ հետաքրքիր է նաեւ, թե ինքներդ Ձեզ ինչպիսի՞կերպարներում եք ներդաշնակ զգում, այլ կերպ ասած՝ Ձեզ մոտ ավելի լավ ո՞րկերպարներն են ստացվում ու հեռուստադիտողն էլ ինչպիսի կերպարներով է ուզում ձեզտեսնել:

- Կարծում եմ՝ հեռուստադիտողն ինձ ավելի շատ սիրեց ու հիշեց Էմկայի կերպարով, ինչ վերաբերում է ավելի լավ ստացվելուն՝ ըստ իս դերասանը պետք է կարողանա հանդես գալ տարբեր կերպարներով:

-Լիկա, վերջերս միացաք բիզնես լեդիները շարքին: Ինչո՞ւ որոշեցիք բիզնեսով զբաղվել ուարդյոք լինելով երիտասարդ՝ կարողանո՞ւմ եք գլուխ բերել բիզնեսի հետ կապվածհարցերը, գուցե այդ հարցում օգնողնե՞ր ունեք:

- Իհարկե, հեշտ չէ բիզնեսով զբաղվել, բայց յուրաքանչյուր գործ ունի իր բարդությունները, միաժամանակ յուրաքանչյուր բարդություն հաղթահարելու համար է, որովհետեւ այս բիզնեսը կայուն եկամտի աղբյուր է:

-Նման պարագաներում մարդիկ սկսում են անմիջապես փնտրել դերասանուհիների կամերգչուհիների ֆինանսական աղբյուրները: Կպատմե՞ք բիզնեսը նվեր է, թե ոչ:

-  Ինձ համար միշտ տհաճ են եղել նման խոսակցությունները, քանի որ նման կերպ մտածողները առաջին հերթին վիրավորում են տվյալ մարդու բարոյականությունը: Ցավում եմ, որ նման մարդիկ չեն պատկերացնում, որ կարելի է ունենալ նպատակ ու հասնել դրան: Հատկապես իմ դեպքում, երբ խոսքը գնում է գեղեցկության սրահի, այլ ոչ թե օրիանկ գործարանի մասին:

-Լիկա, հայտնի մարդու կողմից բացված յուրաքանչյուր բիզնեսի դեպքում հայտնիությանփաստը կարող է մեծ ազդեցություն ունենալ. Ի՞նչ եք կարծում Ձեր գեղեցկության սրահիհաճախորդների համար ի՞նչ ազդեցություն ունի Ձեր՝ տնօրեն լինելու փաստը:

-  Իմ սրահի հաճախորդների, եթե ոչ մեծամասնությունը, ապա գոնե կեսը չգիտեն, որ դա իմ գեղեցկության սրահն է, անգամ անակնկալի են գալիս, երբ ինձ տեսնում են այնտեղ: Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ գործի հիմքում ոչ թե իմ անունն է, այլ որակյալ աշխատանքն ու սպասարկումը:

-Լիկա, վերջերս հայտարարեցիք, որ սիրելի ունեք: Ձեր երկրպագուներին շատ էհետաքրքրում Ձեր կյանքի այդ կողմի մանրամասները, գուցե պատմե՞ք նրա մասին:

-   Անձնականը հենց դրա համար էլ կոչվում է անձնական ու դա միայն իմն է: Իսկ իմ երկրպագուներին այս թեմայի շուրջ միայն կարող եմ ասել, որ ես երջանիկ եմ:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: