Ես վստահ եմ, որ իմ կյանքում էլ իմ ասպետը կհայտնվի անսպասելի. Մարիամ Ադամյանը՝ ծննդյան 24-րդ տարեդարձի մասին

Մայիսի 7-ը դերասանուհի Մարիամ Ադամյանի համար տոնական է. այսօր դերասանուհին դառնում է 24 տարեկան:

«Երջանիկ եմ ու շնորհակալ ծնողներիս, որ ծնվել եմ: Ծննդյանս օրերը շատ եմ սիրում, ամեն տարվա նման այսօր կանցկացնեմ տանը, ընտանեկան մթնոլորտում, մայրիկիս կողքին. Չէ որ նա է ամենաշատն ուրախացել, որ լույս աշխարհ եմ եկել»,- Life.panorama.am-ին պատմեց Մարիամն ու հավելեց, որ հեռախոսազանգերից անգամ մի պահ խափանվել է հեռախոսը.

«Երբ անդադար հնչում են հեռախոսազանգերն ու մեկը մյուսից գեղեցիկ շնորհավորանքներ եմ լսում, հասկանում եմ, որ երջանիկ եմ, որ այդքան շատ մարդ կա ինձ սիրող, նրանք կողքիս են ու միշտ կլինեն: Երջանկություն է վստահ լինելը, որ հնչած բարեմաղթանքներն իսկապես ի սրտե են: Ծննդյաս օրերին շատ եմ հուզվում ու ուրախանում նաեւ այն շնորհավորանքներից, որոնք հնչում են այնպիսի մարդկանց կողմից, ում հետ վաղուց չեմ խոսել, այդ ժամանակ էլ հասկանում եմ, որ  սոցիալական կայքերն էլ իրենց մեծ դրական ներգործությունն ունեն այս հարցում՝ հեռու գտնվող մարդկանց մոտ են դարձնում»,- ծիծաղելով պատմեց Մարիամը:

Ի դեպ՝ Մարիամն այս տարի սպասված նվեր ունի՝ էլ ավելի սպասված հյուրի տեսքով.

«Այս տարվա իմ ամենամեծ ու սպասված նվերը զարմուհիս է՝ այսօր իմ գլխավոր հյուրը քրոջս նորածին աղջիկն է, ով իր ծնունդով փոխել է մեր բոլորի կյանքը: Նա իսկական հրաշք է ու իր ներկայությամբ իմ կյանքն էլ ավելի հրաշալի է դարձնում»,- նշեց հոբելյարը:

23 տարեկանից Մարիամը գոհ է, հույս ունի, որ 24-ը կլինի նախորդ տարվա տրամաբանական շարունակությունը.

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումներով տարին 23-ն էր, նախորդ տարի շատ գործեր հասցրեցի իրականացնել ու ճանապարհ հարթեցի 24-իս համար: Իսկապես շնորհակալ եմ իմ 23-ից, երբ տարիդ լավ է անցնում, պարտավորվում ես ինքդ քեզ գերազանցել եւ ավելի շատ առիթներ ստեղծես, որպեսզի ոչ միայն հարազատներդ քեզնով հպարտանան, այլեւ ինքդ՝ քեզնով: Հույս ունեմ, որ այս տարի կկարողանամ գերազանցել նախորդ տարվա հաջողություններն ու կրկնակի կաշխատեմ: Ի դեպ՝ ինձ համար ամեն տարի ծննդյանս օրը կյանքի նոր մեկնարկ է՝ նոր դռներով ու նոր ճանապարհներով, ամեն տարի մտածում եմ, որ մեկ տարով էլ մեծացա, իսկ դա նշանակում է, որ կարող եմ ավելին, քան նախորդ տարի»,- նկատեց Մարիամը, իսկ մեր հարցին, թե արդյոք պլանների մեջ անձնական կյանքը դասավորելու պլանները բացակայում է, պատասխանեց.

«Կարծում եմ՝ անձնական կյանքը դասավորելու պլաններ չկան, դա ստացվում է անսպասելի: Ես վստահ եմ, որ իմ կյանքում էլ իմ ասպետը կհայտնվի անսպասելի ու ես չեմ էլ հասկանա, թե երբ հասցրեցի սիրել, նա կգա ու կփոխի ամեն ինչ, կչեղարկի պլաններս ՝ էլ ավելի կատարելագործելով դրանք»:

Մարիամ Ադամյանը ծննդյան օրվա հետ կապված անխախտ ավանդույթ ունի.

«Ես հավատում եմ հրաշքներին ու հատկապես Ամանորի եւ իմ ծննդյան օրվա երազանքների կատարմանը: Այդ օրերին պարտադիր երազանքներ եմ պահում ու մի գաղտնիք բացեմ՝ իմ երազանքները կատարվելու հատկություն ունեն,- ծիծաղելով ասաց նա ու հավելեց,- բայց այս հարցում ես մի փոքր խելացիություն եմ դրսեւորում՝ փորձում եմ մտապահել այնպիսի երազանքներ, որոնք կարող են իրականանալ: Գլխավորը երազանքների ճիշտ հերթականությունն է, պետք է սկսել փոքր քայլերից, որ հասնես մեծ հաջողությունների: Այսօրվա երազանքներով չեմ կիսվի, դրանք իմն են, երբ իրականանան, կհիշեմ, որ դրանք մի օր իմ սպասված երազանքներն են եղել>>:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: