Ալինա Մարտիրոսյանը՝ իր լույս աշխարհ գալու խորհրադավոր մանրամասների և 37-րդ տարեդարձը նշելու մասին

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն այսօր տոնում է 37-ամյակը: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է, որ ուղիղ կեսգիշերին շնորհավորանքներ է ստացել իր կյանքի ամենակարեւոր մարդկանցից.

«Կեսգիշերին ԱՄՆ-ից ինձ շնորհավորեց կյանքիս ամենակարեւոր տղամարդը՝ որդիս, ապա եղբայրս ու մայրս, ով ծնվածս առաջին իսկ օրից միշտ ու անդադար կողքիս է: Նրանք կյանքիս ամենաթանկ մարդիկ են, նրանցով եմ երջանիկ»,- նշեց Ալինան ու պատմեց, որ երբեք չի ստացվել մեծ խնջույքով նշել ծննդյան օրերը.

«Այնպես է ստացվել, որ ինձ համար արդեն սովորականի նման է ծննդյանս օրերը տանն անցկացնելը. մենք պարտադիր ընտանիքի անդամներով նշում ենք, բայց ծննդյանս օրերը երբեք  մեծ խնջույքների չեն վերածվել ու  այսօր էլ նույն կերպ կանցնի»:

Ի դեպ ՝մեզ հետ զրույցում Ալինա Մարտիրոսյանը պատմեց 37 տարի առաջ իր լույս աշխարհ գալու խորհրդավոր մանրամասների մասին.

«Ես մայրիկիս առաջին զավակն եմ: Երբ հղի է եղել, բժիշկներն ասել են, որ մայրս տղա պետք է ունենա: Հղիության ողջ ընթացքում մայրս Աստվածաշունչը ձեռքին անդադար աղոթել է, որ առողջ երեխա ունենա, որ վտանգներից հեռու լինի ու բարեհաջող ծննդաբերի: Բժիշիկների կանխատեսմամբ՝ մայրս պետք է մայիսի վերջին ծննդաբերեր, բայց մայիսի 5-ի գիշերը մորս երազին Սուրբ Աստվածամայրն է գալիս, ասում, որ նրան աղջիկ է պարգեւելու, որ հենց ինքն է ուղարկելու ինձ որպես նվեր, որպեսզի միշտ մայրիկիս կողքին լինեմ ու մայիսի 6-ին ծնվում եմ ես: Երազը տեսնելուն պես մայրս որոշում է աղջիկ ունենալու դեպքում Մարիամ կամ Մարիա անվանել, բայց ցավոք, հայրս ու հորաքույրս, չիմանալով այդ խորհրադավոր երազի մասին եւ մորս հետ չխորհրդակցելով, ինձ Ալինա են կոչում»,- պատմեց դերասանուհին ու շարունակեց.

«Այս պատմության մասին ես մեծ տարիքում իմացա, սկզբում մտածում էի անունս փոխելու մասին, հետո այդպես էլ չստացվեց: Հիմա պահ է գալիս, որ փոշմանում եմ անունս չփոխելու համար, հետո էլ մտածում եմ, որ գուցե Աստված ինձ էլ աղջիկ կպարգեւի ու ես նրան կանվանեմ Տիրամոր անունով»:

Այսօր Ալինա Մարտիրոսյանը միայն մեկ երազանք ունի՝ հնրավորինս շուտ տեսնել որդուն.

«Տղայիս արդեն մեկ տարի է չեմ տեսել, ուսումը շարունակելու նպատակով նա հիմա եղբորս մոտ է ՝ ԱՄՆ-ում: Անասելի կարոտել եմ տղայիս, հիմա երազանքներս միայն իր հետ են կապված, հույս ունեմ, որ կհաջողեմ  այս տարի տեսնել որդուս»,- նշեց նա՝ ընդգծելով, որ չի մտածում Հայաստանից հեռանալու մասին, ցանկանում է մեկնել Նյու-Յորք, տեսնել որդուն ու կրկին վերադառնալ Հայաստան:

Վերջում հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է 37-ամյա դերասանուհին պահպանում երիտասարդությունը, ո՞րն է նրա գեղեցկության գաղտնիքը, Ալինա Մարտիրոսյանը նկատեց, որ բանաձեւը շատ պարզ է.

«Գիտեք, ես հաճախ եմ խոսում Աստծո հետ, փորձում չանել բաներ, որոնք իրեն հաճո չեն, ես փորձում եմ սեր տարածել, չնախանձել ու պարզապես մտքում եւ արարքներում բարի լինել, ահա սա է իմ երիտասարդության ու գեղեցկության բանաձեւը. Սերը միշտ բուժող ու գեղեցկացնող է»,- ավարտեց Ալիան Մարտիրոսյանը:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: