Ալեքսանդր Բաբասյանը ընտանիքի հետ վերադառնում է Հայաստան

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով վերջին շրջանում հիմնականում Մոսկվայում է լինում, քանի որ այնտեղ բիզնես է հիմնել, այս ամիս կրկին Հայաստան է վերադառնալու։BlogNews-ի հետ զրույցում նա ասաց, որ այս անգամ իրեն աշխատանքն է բերում հայրենիք։

«Ինձ Հայաստան բերում է նոր սերիալի առաջարկը։ Առաջարկներ միշտ եղել են, սակայն հիմնականում մերժել եմ։ Շատ եմ ցանկանում հանդես գալ հենց այդ դերում, քանի որ խաղալու շատ բան կա։ Կերպարս բավականին հաջող է. առաջին հայացքից ռոմանտիկ տղա է, բայց զարգացման տեղ ունի. հեռուստադիտողը կբացահայտի գործակալի, ով կապող օղակ է մի քանի ընտանիքի համար և տարբեր ընտանիքներում տարբեր կերպ է դրսևորում իրեն։ Կարծում եմ` հեռուստադիտողների համար էլ հետաքրքիր կլինի տեսնել, թե դերասանը մի ֆիլմի ընթացքում ինչպես է վերափոխվում տարբեր կերպարների»,- ասաց Ալեքսանդրը։

Ըստ նրա՝ տևական ժամանակ չէր նկարահանվում, քանի որ Մոսկվայում էր՝ ռեստորանային բիզնես սկսելու և քաղաքացիության ստանալու համար, սակայն առաջարկներ ունեցել է։ Այս փուլում նա արդեն կարող է իր բիզնեսը թողնել առանց անձամբ իր հսկողության և գալ Երևան։

Դերասանը նշեց, որ իր հետ Հայաստան են գալու նաև կինն ու երեխան. «Միանշանակ ընտանիքիս հետ եմ գալու, որովհետև ես կնոջս ու երեխայիս ոչ մի տեղ չեմ թողնում առանց իմ ներկայության։ Ես աշխարհի որ ծայրում էլ լինեմ, նրանք պիտի կողքիս լինեն»,- ասաց նա ու հավելեց, որ բացի աշխատանքային առաջարկը, իրեն Հայաստան են բերում հայրենիքի նկատմամբ ունեցած պարտականությունները, սերն ու կարոտը, ընտանիքս, ընկերներս։ «Իմ մշտական բնակության վայրը Հայաստանն է, անկախ նրանից, թե ժամանակավորապես որտեղ եմ գտնվում։ Նախորդ տարի մոտ 6 ամիս Հայաստանում էի, այս տարի էլ նախատեսում եմ առնվազն այդքան ժամանակ իմ երկրում անցկացնել, որովհետև ուզում եմ ընտանիքս մեր հայրենիքում լինի, որդիս էլ հայկական մենթալիտետով մեծանա»,- շեշտեց Ալեքսանդրը։

Today's most read news !
  • Իրադարձություններ, որ Արցախում մնում են հայաստանյան աղմուկի տակ
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Արայիկ Խանդոյանի դատին դատավորը չէր կարողանում նրա համակիրներին հանգստացնել
  • Հենց 10-15 տարվա հորիզոն ունենաք, եթե լավ էլ չկառավարեք, արդեն չեմպիոնություն է. վարչապետ
  • Մոսկվայում Երևանը հասավ նվազագույնին, բայց դա ժամանակավոր է
  • Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
  • Արցախի զորամասերից մեկում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ
Comments
Emma
10 May 2016 17:22
ha inch yanim mez inch veradarnuma te chi veradarnum es pduk@
0
ggg
10 May 2016 03:23
Quote: gh
ibr inch durs tvecir, inchi pox@ patchar4 chi vor mard durs ga hayreniqic? vor ches karum normal @ntaniqid hogser@ hogas, piti mnas bomj darnas, bayc zato qo hayreniqum lines? mtaci nor gri, et inchic es tenc varvac?

yete meke ka stex varvatsa et du es, yete skses DURS TAL KMTATSES U NOR DURS KTAS , EXAV!!!!!!!!!
+1
Arto
10 May 2016 02:07
Ara vor mi anuxexna es sukain anendhat dnum. To xerris ches gali to qsem kngat doshin ai gyotik. Toxen sax ore qo agardion kngan govas ai sashik
+3
gh
9 May 2016 22:17
ibr inch durs tvecir, inchi pox@ patchar4 chi vor mard durs ga hayreniqic? vor ches karum normal @ntaniqid hogser@ hogas, piti mnas bomj darnas, bayc zato qo hayreniqum lines? mtaci nor gri, et inchic es tenc varvac?
-2
ggg
9 May 2016 19:40
etkan hayrenikt shat es sirum, ba hayrenikum el mna. hima ashxatanki berumov es galis hayastan, hankarts hishetsir vor hayreniki handep sern el e berum kez hayastan. shat kyokvats gyada es te kezanits inch derasan, asa hayastani derasannere verjatsel en vor hayastane poxi hamar lkats martukneri en hravirum, tents ek anum vor lav derasannere angorts en mnum, hiastapvum u lkum hayastane yerbek het chnayelov.
+2
Loading...