Իվետան եվրատեսիլյան պատմության մեջ իր դրական հետքը կթողնի. Արամ MP3

Երեկ Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը: Մեր ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր «LoveWave» երգով  ելույթ ունեցավ 7-րդ համարի ներքո և անցավ կիսաեզրափակիչ: Եվրոպացի հանդիսատեսի շրջանում Իվետայի նկատմամբ հետաքրքրությունն ու համակրանքն արդեն զգալի է, նրա  ելույթի նկատմամբ շատերս ենք հույսեր կապում ու ակնկալում առաջնակարգ հորիզոնականներ:

Life.panorama.am-ը «Եվրատեսիլ-2016»-ում Իվետա Մոկուչյանի մասնակցության մասին խոսել է Արամ MP3-ի հետ, ով «Եվրատեսիլ-2014»-ին ներկայացրեց մեր երկիրն ու գրավեց 4-րդ հորիզոնականը:

«Որպես երաժիշտ ու մեկն, ով եւս եղել է եվրատեսիլյան բեմում, կարող եմ ասել, որ այս պահին ամեն բան ընթանում է ճիշտ հերթականությամբ ու պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Փորձերի ընթացքում Իվետան հրաշալի է ելույթ ունեցել, դրա մասին ապացուցում են միջազգային լրատվամիջոցների արձագանքները: Բոլորիս հաջողություն եմ մաղթում. Իվետա, մենք քեզ հետ ենք»,- նշեց Արամ MP3-ը:

Արամը դժվարացավ եզրափակչում Իվետա Մուկուչյանի համար կոնկրետ հորիզոնականներ կանխատեսել, բայց եւ արտահայտեց իր ցանկությունը.

«Փորձը ցույց է տվել, որ սա այն մրցույթն է, երբ վերջին պահին կարող է ամեն բան գլխիվայր փոխվել: Անկանխատեսելի է, թե Իվետան ո՞ր հորիզոնականը կզբաղեցնի, բայց շատ կցանկանամ, որ նա գոնե գերազանցի մեր երկրի ռեկորդը. Դա եւս մեզ համար հաղթանակ կլինի»,-հավելեց նա:

Անդրադառնալով «LoveWave» երգին, որի հեղինակն է Լիլիթ Նավասարդայնը, ով գործիավքորել էր նաեւ Արամի «Note Alone» երգը, երգիչը նկատեց.

«Այն, որ Իվետայի երգը եվրոպացի հանդիսատեսը սիրել է, մենք դա արդեն տեսնում ենք համացանցում նրանց արձագանքներից: Լինում են դեպքեր, երբ տարբեր երկրների ներկայացուցիչների երգերը չեն հավանում իրենց երկրում, բայց այս պարագայում կարծես թե մեզ մոտ էլ են հավանում «LoveWave» երգը: Ինձ համար այս երգում կա մի շատ կարեւոր հատկանիշ, ինչն առկա էր նաեւ իմ երգում. այն չկրկնվող ու յուրօրինակ է, որն էլ նման մրցույթների ժամանակ ունենում է հաջողության իր մեծ գրավականը: Նման երգերը միշտ հետք են թողնում, իսկ երբ երգի հետ միասին նաեւ մասնակիցն է աչքի ընկնում, այդ դեպքում կարելի է արդեն մտածել լուրջ հորիզոնականների մասին. կարծում եմ՝ Իվետան  եվրատեսիլյան պատմության մեջ իր դրական հետքը կթողնի»:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: