Latest 10 episodes

Գրեթե ամեն շաբաթ՝ հանգստյան օրերին Հայաստանում չեմ լինում. Անաիս Սարդարյան


Դերասանուհի Անաիս Սարդարյանը այս շրջանում զբաղվում է ոչ միայն դերասանությամբ, բայց իր խոսքով՝ արվեստից հեռու չի գնում: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ զբաղված է շատ կարեւոր ներկայացման կազմակերպչական աշխատանքներով.

«Վերջերս ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի կողմից առաջարկ ստացա որպես տնօրեն ներկայանալ մի շատ լավ ներկայացման համար, որը ամռանն արդեն բեմում կլինի: Առաջարկն ինձ համար շատ անսպասելի էր, բայց երբ իմացա, թե ովքեր են այդ ներկայացմանը մասնակցելու, սիրով ու նաեւ մեծ պատասխանատվությամբ համաձայնեցի: Ներկայացման մասին մանրամասներ չեմ հայտնի, միայն կնշեմ, որ բեմում են լինելու Լուիզա Ղամբարյանը, Արա Դեղտրիկյանը, Լեւոն Հարությունյանը, Ռոբերտ Հարությունյանը: Նրանք դերասաններ են, ովքեր ոչ միայն հայտնի են իրենց տաղանդով, այլեւ ինձնից բավականին մեծ են տարիքով, ինչն ինձ թույլ է տալիս շատ բաներ քաղել ու սովորել թե որպես դերասան, թե որպես մարդ»,- պատմեց Անաիսն ու շարունակեց.

«Ներկայացումը լինելու է տրագիկոմեդիա, որը հագեցած է լինելու եւ հումորային, եւ դրամատիկ գծերով, այն իսկապես շատ հետաքրիր ու տպավորիչ գործ է, որի հաջողման համար բոլորս կենտրոնացրել ենք մեր ուժերը: «Չի եղել գիշեր, որ չի լուսացել»՝ սա ներկայացման նախնական անվանումն է, որն արդեն իսկ հուշում է հետաքրքիր ու խորիմաստ գործի մասին: Սա չի լինելու մեր աչքին սովոր ներկայացումներից մեկը. պարսկահայ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն ու սցենարի հեղինակ Ռոբերտ Հարությունյանն ունեն նոր ու անկրկնելի մտքեր, որոնց նմանը հայ հանդիսատեսը դեռ չի տեսել»:

Որպես դերասանուհի՝ Անաիսի մոտ հեշտ է ստացվում բեմում չլինելը, բայց դերասանների հետ աշխատելը.

«Ինձ մոտ ստացվում են կազմակերպչկան աշխատանքները: Այս աշխատանքի համար շփվում եմ ինձնից տարիքով ու վաստակաշատ դերասանների հետ եւ բախտս բերել է, որ իրենք էլ ինձ են շատ հարգում ու սիրում, նրանք կողքիս են, թերացումների դեպքում անմիջապես առաջարկում են իրենց օգնությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ, ես էլ իմ հերթին ամեն ինչ անում եմ, որ ինձնից դժգոհ չլինեն: Ինչ վերաբերվում է դերասանուհի լինելով դերասանությամբ չզբաղվելուն՝ պետք է նկատեմ, որ  սկզբում պիեսին ծանոթանալիս՝ բոլոր դերասանների հետ հավասար կարդում էի, ծանոթանում այդ գործին: Սա կյանքումս առաջին անգամն է, որ դերասանությանը կողքի աչքով եմ նայում, բայց ես որպես դերասանուհի նախանձ տեսակ չեմ եւ նույնիսկ հաճույք եմ ստանում՝ տեսնելով տաղանդավոր դերասաններին բեմում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անաիս Սարդարյանը շարունակում է ներկայանալ «Խոպանի տեսություն» սիթքոմում, իսկ ամռանը կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում: Բացի ընթացիկ աշխատանքներից՝ դերասանուհին վերջին մի քանի ամիսներին զբաղված է մեկ այլ՝ ավելի բիզնեսային գործով.

«Գրեթե ամեն շաբաթ՝ հանգստյան օրերին Հայաստանում չեմ լինում, քանի որ վերջին մի քանի ամիսներին ինտենսիվ զբաղվում եմ մեկ այլ աշխատանքով՝ խոսքը կորպորատիվ երեկոներ վարելու մասին է, որով զբաղվում եմ հիմնականում մեր երկրի սահմաններից դուրս, բայց չեմ սրտնեղում, չեմ հոգնում եւ սիրով եմ իրականացնում այդ աշխատանքս»,- պատմեց Անաիսը:

Ի դեպ՝ աշխատանքային ակտիվ գործունեությունը Անաիսից ոչ միայն ժամանակի մեծ մասն է խլել, այլեւ կիլոգրամները.

«Վերջին ամիսներին շատ ակտիվ եմ աշխատում, անընդհատ վազքի մեջ եմ, արդյունքում գրեթե կիսով չափ նիհարել եմ, բայց ինձ հետաքրքիր է նման ծանրաբեռնվածությամբ աշխատելը, ընթացքում շատ բան եմ սովորում»,- ծիծաղելով ավարտեց դերասանուհին:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
Comments