Latest 10 episodes

«Եվրատեսիլ»-ին մասնակցությունը կարող է ճանապարհ բացել դեպի եվրոպական շուկա, մեկին դա հաջողվում է, մյուսին՝ ոչ. Ինգա Արշակյան

Երեկ՝ մայիսի 10-ին, Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը եւ մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր թե ձայնով, թե արտաքինով  ուղղակի փայլեց եվրատեսիլյան բեմում:

Մինչ եզրափակիչ փուլի մեկնարկը, որը տեղի կունենա մայիսի 14-ին, այս օրերին մեր ներկայացուցչի նկատմամբ հիացմունքի խոսքերի ու բարեմաղթանքների պակաս չի զգացվի, իսկ Life.panorama.am-ի հետ զրույցում Իվետա Մուկուչյանին իր բարեմաղթանքն է հղել երգչուհի Ինգա Արշակյանը, ով հայ երգչուհիներից միակն է եղել, որ եվրատեսիլյան բեմում հայտնվել է երկու անգամ՝ առաջինը 2009-ին Անուշ Արշակյանի հետ միասին «Ջան-ջան» երգով, երկրորդը՝ 2015-ին՝ որպես «Genealogy» խմբի անդամ:

«Իվետան ունի հրաշալի տվյալներ՝ պրոֆեսիոնալիզմ, արտիստիզմ, հզոր ձայն: Ես վստահ եմ, որ նրա ելույթը պետք է տպավորի բոլորին: Իվետային մաղթում եմ մոռանալ հուզմունքի մասին եւ գնալ դեպի առաջ»,- մեզ հետ զրույցում նշեց Ինգա Արշակյանն ու այս մրցույթում որպես փորձառու մասնակից հավելեց.

«Անհրաժեշտ է լավ, պատշաճ կերպով ելույթ ունենալ: Հաղթանակն, իհարկե, կարևոր է, բայց դա ինքնանպատակ չպետք է լինի: «Եվրատեսիլ»-ը նախևառաջ մրցույթ է, որն արտիստին հնարավորություն է ընձեռում նոր ծանոթությունների և հնարավորությունների: «Եվրատեսիլ»-ին մասնակցությունը կարող է ճանապարհ բացել դեպի եվրոպական շուկա, մեկին դա հաջողվում է, մյուսին՝ ոչ: Հուսանք, որ Իվետայի համար այս մրցույթին մասնակցությունը կլինի նոր ճանապարհի սկիզբ»:

Ինգան, հիշելով «Եվրատեսիլ»-ում իր մասնակցության տարիները, նկատեց.

«Խոսելով հիշողություններից՝ ուզում եմ անպայման նշել Հանրային Հեռուստաընկերության թիմի կատարած անգնահատելի աշխատանքի մասին: Ճիշտ է՝ մրցույթին մասնկացում և երկիրն արտիստն է ներկայացնում, սակայն այդ ամենի իրականացման համար մեծ ու դժվար աշխատանք է կատարում Հանրայինի թիմը»: 

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: