Latest 10 episodes

Իրինա Թովմասյան. «Ինձ համար աբսուրդ է 100.000-ով որևէ բլուզ գնելը, ուր մնաց, թե բրենդային»

Exclusive

BlogNews-ը շարունակում է ներկայացնել նորաձև հայտնիների հետ ոճայինհարցազրույցներ։ Այս անգամ մեր զրուցակիցը նախկին մոդել, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն է։ Իրինայի հետ զրուցեցինք ոչ միայն ժամանակակից «Fashion» ինդուստրիայի, այլև իր զգեստապահարանի, բրենդներից օգտվելու մասին: Հետաքրքիր է, որ նա և քույրը՝ ԼուսինեԹովմասյանը, բրենդներից օգտվելու հարցում տարբեր մոտեցումներ ունեն: Լուսինեն ասել էր՝ «Ավելի լավ է թանկ ու որակյալ մի զգեստ գնես, քան այդգնին համարժեք մի քանի բան և վերջում հաճույք չստանաս, շպրտես միկողմ», իսկ Իրինան ճիշտ հակառակ կարծիքն ունի. ըստ նրա՝ անիմաստ է թանկ հագուստ գնել:

-Իրինա, այլևս չես ներկայանում որպես մոդել, սակայն երբեմն ներկա եսլինում նորաձևության ցուցադրությունների։ Ըստ քեզ՝Հայաստանում«Fashion» ինդուստրիա, որպես այդպիսին, կա՞, զարգացմանմիտում նկատո՞ւմ ես։

 -Տարիներ առաջ ցուցադրությունները շատ ավելի շատ էին, հետաքրքիր: Դիզայներներն անընդհատ հավաքածուներ էին թողարկում, տարբեր միջոցառումներ կային, որոնք շարունակական էին, տարբեր երկրներ էինք մեկնում։ Մեր առօրյայի մի մասը կազմում էին ցուցադրությունների փորձերն ու բուն ցուցադրությունները։ Հիմա շատ քիչ են։ Ես Վահան Խաչատրյանի ցուցադրությունների մասին եմ շատ լսում: Մեր մյուս դիզայներներն էլ են լավը։ Կան դիզայներներ, որոնց հագուստը շատ եմ սիրում, սակայն պիտի առանձնացնեմ Վահան Խաչատրյանին։ Նա անընդհատ աշխատում է։ Իր բրենդն այնպիսին է դարձել, որ դրսից էլ են ուզում ձեռք բերել։ Ուզում եմ մեր մյուս դիզայներներն էլ այնքան աշխատեն, որ դրսից ևս ցանկանան ձեռք բերել իրենց մոդելները։

Վերջերս մեկնարկեց «Արմմոդ» նախագիծը, որը հարթակ է սկսնակ դիզայներների համար, մոդելների համար էլ պոդիում դուրս գալու հնարվորություն է։

-Ժամանակակից մոդելների մասին ի՞նչ կասես։ Ըստ քեզ՝ նրանք առաջընթա՞ցեն գրանցել, թե՞ հետընթաց։ Ոմանք քննադատաում են այն, որ այժմ մոդելները շատ են ժպտում, կոնտակտի մեջ են մտնում հանդիսատեսի հետ, ոմանք էլ կարծում են, որ նախկինում  մոդելները «սառն» էին, հիմա՝ ոչ։ Ի վերջո՝ ո՞րն էճիշտ՝ ըստ քեզ։

- Հավատացնում եմ՝ թե՛ ես, թե՛ Լուսինեն, թե՛ շատ այլ մոդելներ առանց ժպիտի դուրս չէինք գալիս պոդիում, ու հանդիսատեսը ծափահարում էր, երբ իրեն ժպտում էինք։ Համաձայն եմ, որ, ըստ «օրենքի», մոդելը չպիտի ժպտա, բայց ինձ համար դա միանշանակ չէ։ Պետք է հաշվի առնել, թե ցուցադրությունը որտեղ է կայանում, ո?վ է հանդիսատեսը։ Հայաստանում ժպիտը կարևոր է։ Կարծում եմ՝ դա չափի մեջ դա շատ գեղեցիկ և նուրբ է ընկալվում։

-Բոլորը պատկերացնում են, որ մոդելներն իրականում պետք է լինեն շատ թիթիզ։ Իրականում այդպիսի՞ն ես։

-Բացարձակ։ Ես տարիներ առաջ էլ թիթիզ չեմ եղել։ Փոքր աղջիկներս, ի տարբերություն ինձ, շատ թիթիզ են, բայց փոքր տարիքում դա մի բան է, մեծ տարիքում՝ այլ։ Ինձ համար թիթիզությունը թեթևամտության հետ է ասոցացվում։

Ես առօրյայում երբեք բարձրակրունկներ չեմ հագել, որովհետև նախընտրում եմ հարմարավետ հագուստ։  Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է, երբ առօրյայում տեսնում եմ բարձրակրունկներով, չափից ավելի «երկար մտածված» հագուստներով աղջիկների: Իհարկե, նույնիսկ խանութ գնալիս ուշադրություն դարձնում եմ հագուստիս, սակայն ժամեր չեմ ծախսում դրա համար։ Ես իմ պահարանն այնպես եմ ընտրել, որ երբեք կողմնորոշվելու խնդիր չեմ ունենում։ Բնականաբար, զգեստապահարանս բաղկացած է և՛ սպորտային, և՛ դասական հագուստից։

-Իսկ խորհրդի կարիք հաճա՞խ ես ունենում, ո՞վ է քո խորհդատուն:

-Ես կզարմանամ, որ իմ տարիքի մեկն ասի՝ չեմ կողմնորոշվում՝ ինչ է ինձ պետք, որովհետև իմ աղջիկն էլ է արդեն կողմնորոշվում՝ ինչ է պետք իրեն, նույնիսկ ինձ է խորհուրդ տալիս: Ընդհանուր առմամբ՝ գիտեմ ինչ է ինձ պետք, եթե ընտրություն ունեմ, օրինակ, 3 կոշիկի միջև, ու չեմ կողմնորոշվում՝ որն է ինձ պետք, դիմում եմ մայրիկիս, քույրիկիս, ինչու ոչ, Մեգիին: Նա իմ գլխավոր խորհրդատուն է:

-Դու լավատեղյակ ես բրենդներից, դրանք ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն ունես: Բրենդները կարևորո՞ւմ ես քոզգեստապահարանում։

-Չէ, ես գումար չեմ տա թանկ կոշիկ, պայուսակ կամ հագուստ գնելու համար, միայն թե, հայտնի բրենդ ունենամ: Ես միշտ աշխատել եմ և հասկացել եմ՝ ինչ է նշանակում գումար աշխատել, գնահատել եմ այն: Եթե անգամ, շատ գումար ունենամ, չեմ տա թանկ հագուստի: Ինձ համար աբսուրդ է 100.000-ով որևէ բլուզ գնելը, ուր մնաց, թե  բրենդային: Իմ աղջիիկների համար գնումներ անելիս էլ օգտվում եմ զեղչերից: Հասարակ մի օրինակ բերեմ՝ ես իմ աղջիկների «կալգոտկաները» գնում եմ ոչ թե 3000 դրամանոց, այլ 800, դրանք ևս բամբակյա են, բայց մատչելի: Ի՞նչ իմաստ ունի տալ 3000 դրամ, եթե մեկ օր են հագնելու:

Իհարկե, տեղ գնալու համար գեղեցիկ, լավ մի քանի շորիկներ պետք է լինեն, սակայն առօրյա հագուստը սովորական պետք է լինի: Դրա համար երեխաներս էլ երես չեն առնում: Նրանք միշտ շատ կոկիկ ու սիրուն են հագնված. շատ ավելի կարևոր է, որ երեխան լինի մաքուր, սիրուն, ճաշակով հագնված, ոչ թե բենդային:

Ինձ համար շատ ավելի կարևոր է լավ հանգիստ կազմակերպել, քան թանկ հագուստ գնելը:

-Միշտ այդպիսի՞ն ես եղել:

-Տարիներ առաջ ես այցելեցի մանկատուն, որն ինձ փոխեց 180 աստճանով: Այդ ժամանակ միայն մի աղջիկ ունեի՝ Մեգին: Եթե մինչ այդ նրա համար մի բլուզից 6 տեսակի էի գնում, այդ ժամանակ հասկացա, որ դրա փոխարեն կարող եմ այդ երեխաներին օգուտ տալ՝ խաղալիքի, սննդի, հագուստի տեսքով: Շատ հայտնիների համար ամոթ է հասարակ խանութներից օգտվելը:

-Իսկ հայ դիզայներների հագուստներից օգտվո՞ւմ ես:

Եղել են դեպքեր, սակայն ոչ հաճախ: Միայն այն ժամանակ, երբ շատ է պետք: Երբ Մեգին մասնակցում էր «Միսս աշակերտուհի» մրցույթին, իր հագուստները Վահանի մոտ կարեցինք, քանի որ շատ կարևոր էր, թե ինքն ինչպես կներկայանա: Սակայն, առհասարակ, դիզայներների հագուստն ավելի թանկ է, ինչը նորմալ է: Նրանք հեղինակային աշխատանք են ներկայացնում, իսկ խանութում մի տեսակից հազարավոր օրինակներ են կարվում և տարածվում ամբողջ աշխարհում:

Ես նախընտրում եմ գնալ «Զառա» խանութ, որտեղից բլուզը կգնեմ ոչ թե 100.000 դրամով, այլ 20.000-ով կամ նույնիսկ ավելի  էժան:  

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
Comments
Angela
12 May 2016 13:09
Du indz shat dur ekar es qez sireci. Inch lava vor du haykakan cucamolutiun@ titozuciun@ chunes.erani bolor@ qez pes linein.
+3

Name: